Сообщения

Сообщения за декабрь, 2020

Ժամանցային Օդեսսան Միսս Օդեսսայի հետ! Ուղեցույց ԿամոԲլոգից

Изображение
ոյալ Արմենիայի հետ միասին բացահայտելու ժամանցային Օդեսսան: Մեզ այդ հարցում օգնեց Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան: Այսպիսով, ինչով զբաղվել Օդեսսայում, հյուրանոցները, լողափերը, ակումբները, պետքական հասցեներ, վայրեր, տպավորություններ...ամեն ինչ անձնական փորձով: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, վստահ եմ հետո պետք է գալու ձեզ.... Հենց իմացանք, որ գործում է Երևան-Օդեսսա ուղիղ չվերթ միանգամից պլանավորեցինք մեր ճանապարհորդությունը: 2 ժամ 10 րոպե, երեկոյան թռիչք, արդեն 22.00-ին հյուրանոցում էինք: Հայեր ջան երբ պետք է սովորեք 15-րդ շարքից էնքան բարձր չպատմեք ձեր պատմությունները, որ առաջին շարքում նստած պարզ լսենք ամեն ինչ? Ախ Օդեսսա, Օդեսսա...մի քիչ հին բան կա չէ էս ամեն ինչի մեջ? Օդեսսան իր մեծությամբ Ուկրաինայի երրորդ քաղաքն է, մեկ միլիոն բնակչություն՝ ուկրաինցիներ, ռուսներ, հրեաներ...Օդանավակայանից մինչ կենտրոն՝ Uber-5 դոլար:  Եթե անկեղծ, ոչ մի հատուկ բան չեմ պատմի կենտրոնական հատվածի մասին, գեղեցիկ շենքեր, փողոցներ, սրճարաններ....չեմ կարծում, որ Օդեսսա պետք է մեկնել պատմական շենքերով հի

սրճային կոկտեյլ և սառը լուծվող թեյեր Ռոյալ Արմենիայից

Изображение
Արմենիան առաջարկում է ամռանը զովանալ իր լուծվող սառը թեյերով, լուծվող սուբլիմացված սուրճերով և սրճային ըմպելիքներով, իսկ ամառային երեկոներն ավելի յուրահատուկ դարձնելու համար ներկայացնում է ֆիրմային բացառիկ կոկտեյլը , որը ստեղծվել է բարիստա Դավիթ Փանոսյանի հետ համատեղ: Այն կարող եք հեշտությամբ պատրաստել ինքներդ, իսկ առաջիկայում պատվիրել նաև Երևանի լավագույն ժամանցավայրերում: Ողջ տարի մենք արթնանում ենք ու սկսում ենք աշխատել Ռոյալ Արմենիայի մեկ գավաթ սուրճով, իսկ այ ամռանը Ռոյալ Արմենիան առաջարկում է զովանալ իր լուծվող սառը թեյերի, լուծվող սառը սուրճերի և սրճային ըմպելիքների միջոցով: Համագործակցելով բարիստա Դավիթ Փանոսյանի հետ՝ Ռոյալ Արմենիան ներկայացնում է իր նոր՝ էքսկլյուզիվ սառը սրճային կոկտեյլը, որն ունի պատրաստման դյուրին բաղադրատոմս:  Այս կոկտեյլը, որի հոլովակը Դուք հիմա դիտում եք, հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ Ձեր ընկերական միջավայրում: Ռոյալ Արմենիայի լուծվող սուրճերով կարող եք նայև պատրաստել հայերի կողմից այդքան սիրված պաղպաղակով սառը սրճային կոկտեյլը (գլյասե): Նշեմ նաև

ԱՐԱՐԱՏ պանդոկի բացումը Սայաթ-Նովա 15 հասցեում

Изображение
րաշալի նոր վայր հայկական խոհանոցի սիրահարների համար: Սայաթ-Նովա 15 հասցեում բացվեց ԱՐԱՐԱՏ պանդոկը: Հրաշալի ինտերիեր, հայկական նախշազարդերով հարուստ սրահներ, բարձրակարգ սպասարկում, համեղ խոհանոց, հատուկ ուտեստներ Շեֆ-խոհարարի կողմից ու հաճելի երաժշտություն: Բացման շնորհանդեսի հյուրերի ցանկում՝ Լևոն Մալխասյան, Արա Գևորգյան, Նազենի Հովհաննիսյան, Արսեն Գրիգորյան, Սոֆի Մխեյան, մշակույթի և բիզնես ոլորտի հայտնի դեմքեր: Հրաշալի վայր է, որն առաջին իսկ րոպեներից արդեն կլանում է, սկսում ես ուշադիր զննել ինտերիերը, որը վստահվել է Design DeLuxe interior-ին: Այն իրոք շատ հարուստ է ու գեղեցիկ: Սպասքը, սպասարկումը, մթնոլորտն ամբողջությամբ համահունչ է անվանն ու ինտերիերին: Բացման երեկոն վարում էր Ժակը, իսկ երաժշտական հյուրն էր Միքայել Ոսկանյանն իր բենդով:  Մեծ սրահը հարմար էր ոչ միայն պարզապես ընկերներով այցելության, այլև ընտանեկան և այլ տոների տոնման համար, կարծում եմ ԱՐԱՐԱՏ պանդոկը կդառնա հենց տարբեր միջոցառումների անցկացման հարմար վայրերից մեկը: Շատ համեղ էր խոհանոցը՝ աղցանները, խորովածը, մսային ուտ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը

Изображение
Տեղի ունեցավ երկար սպասված «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը: Գայի պողոտա 16 հասցեում բացված այս մոլն ամենամեծն է Հայաստանում: Ռեկորդակիր շատրվան, տասնյակ սիրված բրենդերի սրահներ, Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, ամենամեծ Երևան սիթին ու սա դեռ ամենը չէ: «Մեգամոլ Արմենիան» Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։ Այն ընդարձակ ու լուսավոր առեւտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի եւ կրեատիվ լուծումներին։ Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս եւ իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին եւ նշանակությանը։ Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի եւ դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մոլ, ինչի արդյունքում հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին եւ առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը։  Ավելի քան 98.000 ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ Այն աչքի

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Изображение
Ողջույն ես Ձեր անձնական գիդն եմ՝ ԿամոԲլոգը և այսօր ինձ հետ միասին նորովի եք բացահայտելու քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը: Ներկայացնելու եմ պատմամշակութային, ժամանցային ու պարզապես հետաքրքիր անկյունները, ու եթե հյուրեր ունենաք արտերկրից, հենց այս ուղեցույցով կարող եք զբոսնել Թումանյանով: Իհարկե վերջին երկու ամիսների ընթացքում շատ սրահներ չեն գործում, ինչի արդյունքում սիրված փողոցը մեր նկարներում մի փոքր մոխրագույն տեսք ունի, բայց արդեն մայիսի 4-ից Թումանյան փողոց Վերջին կիրակին է, որ փողոցը գրեթե դատարկ է: Արդեն վաղվանից չեն գործում սահմանափակումները, որոշ սրահներ այսօր արդեն իսկ պատրաստվում էին բացել իրենց դռները, ես էլ՝ բնակվելով այս հատվածում, պատրաստեցի իմ սիրած դառը սուրճը և Թումանյան փողոցի հակառակ ծայրից սկսեցի նորովի բացահայտել անվանի հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվիրն անվանված փողոցը: Նշեմ, որ բառացիորեն յուրաքանչյուր սրահ, ժամանցավայր կամ անկյուն հնարավոր չէ ներկայացնել այս փողոցում, այն բավական երկար է՝ 1 400 մետր: Ես ընտրել եմ այն վայրերը, որտ

Սիլվա Հակոբյանի անակնալ համերգը ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկների համար

Изображение
Նկարահանումն արվել է մինչ վերջին խստացումները՝ պահելով արատակարգ դրության համար ՊԱՐՏԱԴԻՐ անվտանգության բոլոր նորմերը։ Նկարահանման ողջ ընթացքում չի խախտվել նկարահանող խմբի և ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկների միջև սոցիալական հեռավորությունը։  3D-ն անակնկալ համերգ են մատուցել ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկներին։ Այս անգամ էլ Սիլվա Հակոբյանն է ուրախացնում ծնողներից հեռու ապրող փոքրիկներին, որոնք ապրում են մեկ հարկի տակ։ Հոլովակում կտեսնեք փոքրիկների, որոնք ապրում են մեկ հարկի տակ և ամեն օր շփվում են միմյանց հետ՝ ինչպես մեկ բազմանդամ ընտանիքի անդամներ։  Նախաձեռնության նպատակը ընտանիքից հեռու ապրող փոքրիկներին մեկուսացման օրերին դրական էմոցիաներ, ժպիտներ պարգևելն է։

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ վերակառուցում են, զբոսնենք ու վերհիշենք այն

Изображение
Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ սկսվել են Օղակաձև զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 16 000 քմ տարածք: Հետո՝ մնացածը, հերթականությամբ: Ես որոշեցի Ձեզ հետ միասին զբոսնել Օղակաձև այգում՝ վիզուալ վերհիշելով, թե ինչպիսինն է այն այսօր: Ներկայումս անմխիթար վիճակում Օղակաձև այգին նոր տեսք կունենա: Մոտ 5044 քմ հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ուկրաինայի հայերի միությունը: Այստեղ պլանավորվում է նաև ժամանակակից սքեյթ-պարկ կառուցել: Արևային պանելներ կօգտագործվեն, կբարեկարգվեն կանաչ գոտիները՝ դրանց ժամանակակից լանդշաֆտային դիզայն հաղորդելով, կիրականացվի տարածքի պարագծային LED լուսավորություն։ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 իմ շարքը որոշել էի չշարունակել, սակայն այս թեման կարծում եմ աչքաթող պետք չի անել, ու այսօր ես կրկին գիդի դերում Ձեզ հետ միասին շրջելու եմ Օղակաձև այգու տարածքում: Օղակաձև

Քարճիգա, կլուբնիկավ ու գյավալավ! Ինչպես Նելլին և Ռաֆֆին իրենց ամառանոցում ստացան ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ

Изображение
Կյարմուր տախտեղի սալաթ, քարճիգա մարինադ, կլուբնիկավ ու սերկևիլավ....ես էլ մի կերպ սովորեցի, պարզվումա Արցախի լեզուն էդքան էլ հեշտ չի, ինչքան թվումա: Այս պատմությունը երևանաբնակ ամուսիններ Նելլիի ու Ռաֆֆի մասին է, ովքեր իրենց առանձնատանը աշխատանքի հրավիրելով արցախցի կանանց՝ սկսել են ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ պահածոների արտադրություն, սեփական ձեռքերով ու ուժերով: Մոտիվացնող ու հուսառատ պատմություն այն մասին, թե ինչպես են հայերը նույնիսկ ամենադժվար պահին սատարում միմյանց: Հավանելու դեպքում, ուրախ կլինեմ, եթե կիսվեք իմ նոր հոդվածով: Դրսում ցույցեր են, փողոցները փակում են, ֆեյսբուքում խառնաշփոթ է, ապագան դեռ անհասկանալի...փորձելով ցրել ինձ անելանելի թվացող իրավիճակից՝ հյուրընկալվեցի Նելլիի և Ռաֆֆիի ամառանոցում՝ հատուկ առաքելությամբ: Այս զույգին հաճախ եք նկատել ինտերնետային կայքերում, Նելլիին երգչուհու դերում, Ռաֆֆին էլ ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային թիմի մարզիչն է: Նրանց երկու դստրերն էլ մասնակցում են բոլոր մանկական համերգներին, ցուցադրություններին, հեռուստածրագրերին, ափսոս նկարահանման ընթացքում տանը չէին: Այսօր սակ

ՋԻՎԱՆ հայ-ռուսական ռեստորանի բացման շնորհանդեսը Ամիրյան 2 հասցեում

Изображение
Մեր տնտեսությունը հատկապես այսօր կարիք ունի ամրապնդման, նոր աշխատատեղերի ստեղծման և վստահելի ապագա խոստացող նոր ներդրումների: Ամիրյան 2 հասցեում՝ հենց Հանրապետության հրապարակի հարևանությամբ իր դռներն է բացել հայ-ռուսական "ՋԻՎԱՆ" ռեստորանը, որը կարծում եմ մեծ ոգևորությամբ կընդունվի՝ քանզի ընդգծում է երկու ժողովուրդների միջև պատմական կապերը, մշակույթը, բարեկամությունը: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում: Ինչպես շատ կազմակերպություններ, "Ջիվան" ռեստորանն աշնանը ևս միացել էր բանակի կարիքների համար կատարվող դրամահավաքին, նաև Բեսթ Սըլուշնս փաստաբանական գրասենյակի հետ համատեղ, իրականացնում էր ակցիա՝ առաջնագիծ ուղարկելով մեր հերոսների համար առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այժմ արդեն ռեստորանը պատրաստ է իրագործել իր հիմնական առաքելությունը՝ սփյուռահայերին, տեղաբնակներին և օտարերկրացիներին ներկայացնել երկու բարեկամ պետությունների խոհանոցը, երաժշտությունը, հյուրընկալությունը, նորաբաց ՋԻՎԱՆ ռեստորանում: Հենց Ամիրյան փողոցի սկզբնամասում՝ փողոցի աղմուկից պաշտպանված, ՋԻՎԱՆ ռես

Թվով 26-րդ ՆՈՐ ԶՈՎՔ սուպերմարկետի բացումը Խորենացի 33/7 հասցեում

Изображение
ՆՈՐ ԶՈՎՔ սուպերմարկետների ցանցն ավելացել է նոր՝ արդեն 26-րդ խանութ-սրահով, որն իր դռներն է բացել Խորենացի 33/7 հասցեում: Նոր սրահը տարբերվում է իր տարբերվող ինտերիերով, ընդարձակ ավտոկայանատեղիով, իսկ հաջորդ տարի էլ կբացվի երկրորդ հարկը, որտեղ ներկայացված կլինեն տնտեսական ապրանքներ, դեղատուն և տարադրամի փոխանակման կետ: Բացման առթիվ գործում էր կես գին ակցիան մի շարք ապրանքատեսակների համար, սակայն տոնական զեղչերը կշարունակվեն մինչ Ամանոր:  Սպասարկումը, գները և ապրանքների բազմազանությունն ու թարմությունը նույնիսկ գովազդի կարիք չունի, ՆՈՐ ԶՈՎՔՆ արդեն 22 տարի շուկայում առանձնանում է հենց բոլոր թվարկածս առավելություններով: Չմոռանաք գնել տեղում թխվող համեղ հացն ու լավաշը, կրուասաններն ու տեղում պատրաստվող թարմ բուրգերները: Բացառապես կարագով պատրաստված թարմ թխվածքներն և տորթերը ևս կգոհացնեն Ձեզ թե համի, թե հասանելի գների առումով: Միշտ թարմ և հարմար գներով մսամթերք, կաթնամթերք, հայկական և միջազգային լավագույն ընկերությունների բեսթսելլեր ապրանքատեսակները ամբողջ ընտանիքի համար:  ՆՈՐ ԶՈՎՔՆ իր նոր ս

Բյութի ոլորտի ցանկացած ծառայություն, մշտապես թարմացվող ծառայություններ

Изображение
Վարսահարդարում, դիմահարդարում, թարթիչների լիցք, կոսմետոլոգիա, մազերի խնամք...բոլոր ծառայություններն իրականացվում են միայն միջազգային առաջատար բրենդերի նյութերով և տարիների փորձ ունեցող մասնագետների խորհրդատվությամբ: Կենտրոնից կարող եք ձեռք բերել դեմքի, մարմնի և մազերի խնամքի միջոցներ և դիմահարդարման պարագաներ: Առկա է լայն տեսականի միջազգային հայտնի ապրանքանիշերից, և միևնույն ժամանակ կարող եք պատվիրել Ձեր իսկ նախընտրած բրենդի արտադրանքը: Խնամքի նորագույն տեխնիկան կհաղորդի Ձեր վարսերին աննկարագրելի փայլ, փափկություն և թարմություն: Այն կվերականգնի Ձեր վարսերի տեսքը և կդարձնի այն ավելի շքեղ: Մասնագետի հետ խորհրդակցությունից հետո ընտրվում է հատուկ Ձեր վարսերի համար նախատեսված խառնուրդը, որը պատրաստվում է Ձեր աչքի առաջ: Իսկ արդյունքը կտեսնեք անմիջապես օգտագործելուց հետո:  հա կենտրոնի գլխավոր այցեքարտը. Գերժամանակակից այս ՍՊԱ-կապսուլան թույլ է տալիս իրականացնել ցեխաբուժություն, մարմնի պիլինգներ, պարուրումներ, ավելի քան մեկ տասնյակ այլ բուժիչ և ռելաքսացնող պրոցեդուրաներ, այդ թվում և ծառայում է

առանց շաքարի հայկական հյութեր

Изображение
Ամռանը հատկապես թարմ քամած առանց շաքարի հյութերը մեզ փոխանցում են իրենց լավագույն հատկանիշները՝ թարմ են ու ապահովում են առողջարար էներգիա։ Հատկապես հիմա, երբ բժիշկները բոլորիս խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին և կիրառել այնպիսի սնունդ, որը կնպաստի իմունիտետի բարձրացմանը, խորհուրդ եմ տալիս կիրառել հյութերը ամեն օր, հենց իմունիտետի բարձրացման նպատակով։  հյութերը պատրաստված են Հայաստանում սառը մամլման եղանակով, չեն պարունակում շաքար, ավելի քան բնական են, համեղ են և առողջարար: Թարմ քամած հյութերը օգնում են օրգանիզմից դուրս հանել կուտակված շլակներն ու տոքսինները, ինչն էլ անուղղակիորեն նպաստում է լավ տրամադրությանը, հիշողության լավացմանն և նաև քաշի նվազեցմանը։ Խնձորի, դեղձի, չիչխանի, նռան, հոնի, բալի, ծիրանի և սերկևիլի...մոռացա լոլիկի հյութը, որը ևս շատ համեղ էր, իսկ Դուք որ համն եք նախընտրում: Տեսականուն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ : Հիշեք, որ ամեն օր Մենք պետք է ընդունենք վիտամինների և հեղուկի օրական անհրաժեշտ չափաբաժինը՝ ինչը կարելի է հենց համակարգել AMARE հյութերով: Հյութերը ներկ

5-րդ ՄԱՆԿԱՆ սրահի բացումը Կոմիտաս 15 հասցեում

Изображение
ՄԱՆԿԱՆ-ի պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ Աբովյան 35/1 հասցեում գտնվող “Առևտրի Կենտրոն” Հանրախանութում բացվում է խաղալիքների խանութ: 90-ականների սկզբին մեծ դժվարությամբ էին ապրանքներ ներմուծվում արտերկրից, ուստի որոշ ժամանակ անց ընկերության հիմնադիր պարոն Վարուժան Գյուրջյանը սպառումը ընդլայնելու նպատակով որոշում է հիմնել իր սեփական ընկերությունը: 1998թ-ին հիմնվում է ՄԱՆԿԱՆ-ը և Մաշտոցի 24 հասցեում բացվում է համանուն խաղալիքների մասնագիտացված խանութ, որը ընձեռնում է անմիջականորեն ընդլայնել սպառումը արտադրող-գործընկերների հետ: Հայաստանում փափուկ խաղալիքների պահանջարկը գնալով աճում էր: Տարիների աշխատանքային փորձը, անընդհատ ինքնազարգացման ձգտումը, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելու ցանկությունը պարոն Գյուրջյանին գաղափար տվեցին բացել փափուկ խաղալիքներ արտադրելու սեփական գործարանը: 2000թ-ին իր տան հարևանությամբ ՝ Զավարյան 57/19 հասցեում ձեռք բերվեց արտադրական տարածք՝ գաղափարը իրականացնելու համար: Արտադրությունը սկսեցին մեկ կարի մեքենայով և մեկ աշխատողով: Արտադրությունն առաջնորդվու

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

Изображение
Քաղաքակիրթ աշխարհում մերչընդայզնինգը բիզնեսի հաջողության կարևորագույն գրավականներից է, քանի որ հնարավորություն է տալիս ապրանքի կամ ծառայության մարքեթինգային «պլանավորում ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ քանակությամբ և ճիշտ գնով»: որպես վարպետության դասեր, թրեյնինգներ և այլ ուսուցողական դասընթացներ կազմակերպող և իրականացող մասնագիտացված կազմակերպություն հրավիրել էր ոլորտի առաջատար և հայտնի մասնագետ Լիլիթ Շաքարյանին ներկայացնելու և կիսելու իր փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները Հայաստանյան առևտրային շուկայի (բրենդային բուտիկների ներկայացուցիչներ, Երևանի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչներ) ներկայացուցիչների հետ: Մասնագիտացված դասընթացը հնարավորություններ են ընձեռում մասնակիցներին հասկանալ սպառողական վարքագծի առանձնահատկությունները, վերլուծել մերչընդայզինգային քաղաքականության կիրառման առավելություններն ու կազմակերպման կանոնները, քննարկել տեղական շուկայում մերչընդայզինգի իրականացման հետ կապված բացթողումներն ու թերությունները՝ դրանով իսկ նպաստելով մասնակիցների համար սեփական բիզն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ

Изображение
Պատկերացրեք ունեք հյուր արտերկրից ու փորձում եք ներկայացնել նրան Երևանը: Գառնի-Գեղարդ գնացիք, Սևանում ձուկ հյուրասիրեցիք....մեկ ա երեկոյան պետք ա ինչ-որ կերպ զբաղեցնել հյուրին Երևանում: Ես ներկայացնում եմ Երևանը՝ ըստ գլխավոր փողոցների ու առաջարկում եմ Ձեր հյուրերին, կամ ինչու չէ հենց Ձեզ, ծանոթանալ տվյալ փողոցում գտնվող թանգարաններին, ցուցասրահներին, ռեստորաններին, խանութ-սրահներին` այսպես ասած իմ ոճով, իմ աչքերով ու փորձով: Եթե շարքը հետաքրքիր ստացվի, իսկ դա պարզ կլինի Ձեր քոմենթներից, այն շարունակական կլինի, և միգուցե նաև կհայտնվի անգլերեն տարբերակով: Նշեմ նաև, որ ամռան ընթացքում բացվում և փակվում են նոր ժամանցավայրեր ու սրահներ, այնպես որ այս ցանկը հնարավոր է արդեն հաջորդ տարի ակտուալ չլինի: Ի դեպ այս շարքը բացարձակ գովազդային չէ, այն ամբողջությամբ ոչ կոմերցիոն է, ուստի տեքստը գրված է առանց համաձայնության, այնպես ինչպես ինքս եմ տեսնում, զգում եմ ու ցանկանում եմ ներկայացնել: Նաև հասկանում եք, որ հնարավոր չէ բառացիորեն ամեն սրահ, սրճարան ու խանութ ներկայացնել, ես ընտրում եմ լավագույնն

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2020! ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱ

Изображение
1963 թվականի հոկտեմբերի 27-ին մեծ երգչի անունը կրող երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել Սայաթ-Նովայի հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան նորակառույց պողոտան։ Պողոտայի ներկայիս վերջնամասը խորհրդային տարիներին ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի կոչվել է Լերմոնտովի փողոց, որը Հայաստանի անկախացումից հետո միացվել է պողոտային՝ դառնալով նրա շարունակությունը։ Պողոտայի երկարությունը 1600 մետր է:  Սայաթ-Նովան (Հարություն (Արութին) Սայադյան, 18-րդ դարի անվանի հայ բանաստեղծ-աշուղ է, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրը։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ-որսորդ, նովա-երգ, մեղեդի)։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր

ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ "ինքնամեկուսացումն" ավելի հաճելի է

Изображение
Ի սկզբանե, ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ սեղանները հենց բավական հեռու էին միմյանցից դրված: Մի քանի տարի այս վայրը հենց զույգերի կողմից էր շատ սիրված, քանի որ կողքի սեղանի զույգին, ուզես էլ չես կարող տեսնել. խանդելու թեմա չկա, համ կարաս արխային կռվես, համ բարիշես: Ավելի ուշ երբ բացվեց արդեն մանկական հատվածը, ԷԼ ԳԱՐԴԵՆԸ դարձավ ավելի ընտանեկան, ընկերական ու գործնական վայր: Ծննդյան ու հարսանյաց տոներ, ընտանեկան ու ռոմանտիկ հանդիպումներ, շատ մարդկանց գիտեմ, ովքեր գալիս են այստեղ իրենց լափթոփով ու ժամերով աշխատում ու ստեղծագործում են:  Թարմ օդ, բնություն, գետակի ձայն, փոքրիկ ջրվեժներ, հետաքրքիր արտ-օբյեկտներ: Խոհանոցը շատ հարուստ է, բայց խոհանոցից չեմ խոսա, դիետայի եմ, որ սկսեմ խորովածի սեթի կամ սուշիի մասին գրել, հաստատ չեմ դիմանա ու առաքում կպատվիրեմ հենց իրենցից: Մենք երեկոյան ժամերին ենք սիրում այստեղ գալ, մինչ 02.00-ը գործում է: Նախ ֆոտոներից էլ կտեսնեք, որ երեկոյան ժամին ավելի գեղեցիկ է, իրոք հանգստանում ես, չես ուզում նորից հետ գալ քաղաքի կենտրոն ու տուգանվել դիմակ չկրելու համար...չնայած այստեղ էլ պահ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

Изображение
Սիրելի հետևորդներ, եթե բաց եք թողել, առաջարկում եմ նաև կարդալ ԱՐԱՄԻ և ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցների մասին պատմող իմ հոդվածները, դրանք մեծ արձագանք են ստացել: Այս նախագիծը ստեղծվեց այն պահին, երբ հասկացա, որ ամռանը հանգստանալու ենք Հայաստանում: Միշտ ցանկացել եմ ներկայացնել նաև հայաստանյան տուրիզմը, ու կարծում եմ, հիմա հրաշալի առիթ է անդրադառնալու Հայաստանի քաղաքներին ու հանգստավայրերին: Երևանին նվիրված 8 հոդվածներից հետո պլանավորվում է Դիլիջանին, Սևանին, Ջերմուկին, Գյումրուն նվիրված հոդվածներ: Ի դեպ ինձ հարկավոր է պրոֆեսիոնալ գիդ, ով մեզ հետ կշրջի բոլոր քաղաքներով ու մեր հոդվածներն ավելի հետաքրքիր կդարձնի, քանի որ Երևանը ինքս շատ լավ կարող եմ ներկայացնել, բայց արդեն մյուս քաղաքներին ու շրջաններին ծանոթ չեմ: Եթե կարծում եք, որ կարող եք օգտակար լինել, դիմեք ինձ: Իհարկե գործնական հիմունքով, էս դարում ամեն կատարած աշխատանքի համար պետք է վճար պահանջել, հիշեք, անցան էն ընկերական, ծանոթով ու հավեսի համար տարիները:  Շնորհակալություն մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը, որը այս շարքի հովանավորն է: Շա

Նորքի շատրվանները, ամենամեծ լողավազանը, ամենամեծ ձիարձանը

Изображение
Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։ Իհարկե Դուք հասկանում եք, որ անհնար է մեկ փոստում ներկայացնել ողջ շրջանը: Ես առանձնացրել եմ միայն առաջին երկու զանգվածների ամենահետաքրքիր անկյունները: Բնակվել եմ 2-րդ զանգվածում, մոտ 25 տարի, բայց փոքրուց հասկանում էի, որ պետք է կենտրոնում ապրել, չնայած, որ մայրս համոզում էր թե այստեղ օդն ավելի մաքուր է: Երբ սկսեցի գումար վաստակել, մոտ 13 տարեկանից, ամեն օր տրոլեյբուսով կենտրոն էի իջնում, ու պատկերացնում, թե ինչպես եմ մետրոների հարակից հատվածներում սովորելու, աշխատելու ու անցկացնելու ժամանցս: Հետո վաճառեցի բնակարանս և տեղափոխվեցի Մաշտոցի պողոտա: Հենց այդ ժամանակ հասկացա, որ սա այն չէր, ինչի համար պետք էր պայքարել: Իրական երազանքները պետք է լինել գրեթե անհասանելի, եթե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել: Ամենահանգիստ վայրը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է, որը գտնվում է համայնքի 1-ին զան

Դիմահարդար Մերի Մարտիրոսյանը հրավիրել էր իր նորաբաց

Изображение
բաղկացած է երկու սրահներից: Բյութի զոնում կատարվում են դիմահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ կանանց և տղամարդկանաց համար, իսկ ներքնազգեստի սրահում ներկայացված են միայն կանանց համար իտալական որակյալ և նորաոճ ներքնազգեստ: Երկու սրահներն առանձին մուտքեր ունեն: Հասկանալի է, բյութի հատվածում նաև տղամարդիկ են սպասարկվելու, ինչպես տեսնում եք ֆոտոշարքում ներքնազգեստի սրահը բյութի հատվածի հետ տարբեր մուտքեր ունի, ամեն ինչ մտածված է, որպեսզի այցելուներն իրենց հանգիստ զգան: Բյութի հատվածում աշխատում են միայն տարիների փորձ ունեցող, հմուտ մասնագետներ, իհարկե հենց Մերիի գլխավորությամբ: Օգտագործվում են միայն առաջատար բրենդերի արտադրանք և աքսեսուարներ, դրանք նույնպես կարող եք տեսնել ֆոտոշարքում:  Նկարել ենք սրահները, հյուրերին, կփորձեմ ֆոտոշարքով փոխանցել տպավորություններն ու էմոցիաները: Թամանյան 2 հասցեն դա հենց Կասկադից դեպի Մաշտոցի պողոտա հատվածն է, որպեսզի ավելի հեշտ գտնեք՝  հարևանությամբ: Այցելեք գնումների, միացեք   և , կամ պարզապես կիսվեք այս հոդվածով և Դուք էլ կաջակցեք ս

ԱԿՑԵՆՏ ծորակների և ցնցուղների մասնագիտացված ցուցասրահը Հայաստանում

Изображение
Այսօր Հայաստանում շատ առաջարկներ կան, թե որտեղից կարելի է գնել ծորակ կամ ցնցուղ։ Վատ որակի ծորակ կամ ցնցուղ կարելի է գտնել ամեն քայլափոխին, ցանկացած շինանյութի շուկայում, գնային տարբերակները շատ բազմազան են։ Լավ որակի ծորակ գնելու համար էլ պետք է ընտրեք հայտնի եվրոպական բրենդերի արտադրանքը։ ծորակների և ցնցուղների եռահարկ ցուցասրահը անակնկալ բացահայտում է այս առումով։ Այստեղ ներկայացված են շատ հետաքրքիր ու որակյալ մոդելներ զարմանքի աստիճանի հասցնող հասանելի գներով։ Գները հասանելի են բոլորի գրպանին։ Մոդելները երկար կծառայեն, բայց միևույն ժամանակ դուք բավականին գումար կխնայեք։ Իսկ ինչի հաշվին է հնարավոր առաջարկել այս հասանելի գինը: Այստեղ ներկայացված ապրանքանիշների մոդելներում օգտագործվում են գերմանական և իսպանական ընկերությունների կերամիկական քարտրիջ և  դետալներ։ Իսկ ահա արտադրական պրոցեսն իրականացվում է Չինաստանում, հենց սրա շնորհիվ էլ արտադրանքի որակը նույն է ինչ հայտնի եվրոպական բրենդերինը իսկ գները շատ ավելի հասանելի։ Ի դեպ ծորակերը հնարավոր է բացել ու փակել ավելի քան 500 000 անգամ։

Սարգիսն ու Արտաշեսը բացել են Մեգամոլում

Изображение
Ծանոթացեք Սարգիսն ու Արտաշեսն են: Հենց այս երկու ընկերներն են նախաձեռնության հեղինակը, որովև դիմել են Մեգամոլին: Roller Skates-ը գործում է այսօրվանից, այն բացվել է Մեգամոլի երկրորդ հարկում, աշխատանքային ժամերն են 10.00-22.00-ը, նախատեսված է 8+ ցանկացողների համար: Մեկ ժամվա արժեքն է 2000 դրամ, շաբաթ/կիրակի՝ 2500 դրամ: Առկա են 31-43 համարի կոշիկներ, դրանք ախտահանվում են յուրաքանչյուր օգտագործումից հետո: Ինձ դուր եկավ, որ գերմանական այս ռոլլեր սքեյթերը հենց դիսկո ոճի են, հաճելի է, որ տղաները չեն ներմուծել հայավարի սևը սևի վրա զամշից ծիծակ սքեյթեր, ինչպես ֆեյք խանութներումա չէ, հարցնում ես մի հատ գունավոր սվիտր չկա, քեզ ասում են՝ Ախպերս ինչ հագնում են էն ենք բերում: Շատ ամուր էին, որակը գերմանական է, առկա են պաշտպանիչ աքսեսուարներ, քիչ անց կխոսամ դրանց մասին: Դիսկո սքեյթերը շատ փոփ են 70-80-ականներից: Նկարում տեսնում եք Դայանա Ռոսին, Գրեյս Ջոնսին ու մեր Շերին, ովքեր Studio 54 հաճախ գնում էին հենց ռոլլեր սքեյթերով: Դիսկո Դիվաներին հաջորդեց Մադոննան 00-ականներին  վիդեոյում, իսկ այս տարի էլ Դ

«Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը` Երևանի պատմության թանգարանում

Изображение
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրով իրականացվում է «Կենդանի նկար» ծրագիրը, որի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում պահպանվող գեղանկարիչ Վահան Խորենյանի (1928-2004 թթ.) «Երևանի շինարարները» (1957 թ.) կտավը, որտեղ պատկերված է մի դրվագ վարդագույն Երևանի կառուցումից: Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ: Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության հնչյուններով: «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի պատմության թանգարանում:

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարանը գործարկվել է

Изображение
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով 2015 թ. ստեղծվել և ներկայում գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը: Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր ներկայացնելով այդ ժառանգության պահպանության, պաշտպանության ու փոխանցման, տարբեր համայնքների մշակութային ժառանգության, ոլորտի մասնագետների, ժառանգության կրողների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող գործընթացները, միջազգային համագործակցության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի պահպան

Գյումրիում մշակութային կյանքը առավել հագեցած կդառնա, իսկ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում միշտ կհնչի դասական լավ երաժշտություն

Изображение
Գյումրու համայնքի ավագանու օրակարգում ներառված էին նաև մշակութային հարցեր: Ելնելով ««Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում» բացվող ցուցասրահում մշակութային կյանքը առավել հագեցած կազմակերպելու, ցուցահանդեսների բացումներին զուգահեռ համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունից, ավագանին որոշեց ցուցասրահի համար համերգային ռոյալ ձեռք բերելու նպատակով հատկացնել 506 250 դրամ: Հիշեցնենք, ցուցասրահը իր դռները բացեց սեպտեմբերի 5ին, Գյումրիի օրը։ «Ամեն ինչ արվել է շատ լավ, շատ իդեալական, կար սուբվենցիոն ծրագիր, նաև համայնքային ներդրում։ Արվել է ամեն ինչ, կարելի է ասել՝ այս պահին մեզ պետք էր մի երաժշտական գործիք՝ դաշնամուր, որպեսզի տեղադրվեր ու միշտ երաժշտություն հնչեր, ու մենք շատ լավ ընդունեինք մեր հյուրերին։ Պահը եկավ, որ աճուրդով վաճառվում էր շատ լավ, շատ նորմալ վիճակում գտնվող ռոյալ։ Մենք մասնակցել ենք աճուրդին, գինը 506 հազար դրամ է, ներկայացնում եմ ձեզ, որ կարողանանք այն որպես հիմնական միջոց ձեռք բերել և տեղադրել «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում, որպեսզի միշտ հնչի դասական լավ