Թվով 26-րդ ՆՈՐ ԶՈՎՔ սուպերմարկետի բացումը Խորենացի 33/7 հասցեում


ՆՈՐ ԶՈՎՔ սուպերմարկետների ցանցն ավելացել է նոր՝ արդեն 26-րդ խանութ-սրահով, որն իր դռներն է բացել Խորենացի 33/7 հասցեում: Նոր սրահը տարբերվում է իր տարբերվող ինտերիերով, ընդարձակ ավտոկայանատեղիով, իսկ հաջորդ տարի էլ կբացվի երկրորդ հարկը, որտեղ ներկայացված կլինեն տնտեսական ապրանքներ, դեղատուն և տարադրամի փոխանակման կետ: Բացման առթիվ գործում էր կես գին ակցիան մի շարք ապրանքատեսակների համար, սակայն տոնական զեղչերը կշարունակվեն մինչ Ամանոր: 

Սպասարկումը, գները և ապրանքների բազմազանությունն ու թարմությունը նույնիսկ գովազդի կարիք չունի, ՆՈՐ ԶՈՎՔՆ արդեն 22 տարի շուկայում առանձնանում է հենց բոլոր թվարկածս առավելություններով: Չմոռանաք գնել տեղում թխվող համեղ հացն ու լավաշը, կրուասաններն ու տեղում պատրաստվող թարմ բուրգերները: Բացառապես կարագով պատրաստված թարմ թխվածքներն և տորթերը ևս կգոհացնեն Ձեզ թե համի, թե հասանելի գների առումով: Միշտ թարմ և հարմար գներով մսամթերք, կաթնամթերք, հայկական և միջազգային լավագույն ընկերությունների բեսթսելլեր ապրանքատեսակները ամբողջ ընտանիքի համար: 

ՆՈՐ ԶՈՎՔՆ իր նոր սրահում ևս հաճախակի կներկայանա ակցիաներով, զեղչերով և հատուկ առաջարկներով, որոնց կարող եք հետևել՝ միանալով ՆՈՐ ԶՈՎՔԻ սոց-էջերին: Ուզում եմ կարևորել www.norzovq.am կայքը, որտեղից Դուք ամեն օր մինչ կեսգիշեր կարող եք օնլայն գնումներ կատարել և կարճ ժամանակահատվածում ստանալ Ձեր գնումներն առաքմամբ:

Ի դեպ, բացի նախատոնական պոլուֆաբրիկատները, սննդամթերքը, տնտեսական ապրանքները, կայքում կարող եք պատվիրել նաև արդեն պատրաստի ուտեստներ ընդմիջումների, ընտանեկան ընթրիքների, նաև Ամանորյա սեղանի համար: Մեծ ավտոկայանատեղին ավելի է հեշտացնում գնումների ընթացքը, իսկ կոնցեպտուալ նոր ինտերիերն էլ հաճելի անակընկալ կլինի ՆՈՐ ԶՈՎՔԻ մշտական այցելուների համար: Աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 08.00-ից մինչ կեսգիշեր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը