Ժամանցային Օդեսսան Միսս Օդեսսայի հետ! Ուղեցույց ԿամոԲլոգից


ոյալ Արմենիայի հետ միասին բացահայտելու ժամանցային Օդեսսան: Մեզ այդ հարցում օգնեց Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան: Այսպիսով, ինչով զբաղվել Օդեսսայում, հյուրանոցները, լողափերը, ակումբները, պետքական հասցեներ, վայրեր, տպավորություններ...ամեն ինչ անձնական փորձով: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, վստահ եմ հետո պետք է գալու ձեզ....

Հենց իմացանք, որ գործում է Երևան-Օդեսսա ուղիղ չվերթ միանգամից պլանավորեցինք մեր ճանապարհորդությունը: 2 ժամ 10 րոպե, երեկոյան թռիչք, արդեն 22.00-ին հյուրանոցում էինք: Հայեր ջան երբ պետք է սովորեք 15-րդ շարքից էնքան բարձր չպատմեք ձեր պատմությունները, որ առաջին շարքում նստած պարզ լսենք ամեն ինչ?

Ախ Օդեսսա, Օդեսսա...մի քիչ հին բան կա չէ էս ամեն ինչի մեջ? Օդեսսան իր մեծությամբ Ուկրաինայի երրորդ քաղաքն է, մեկ միլիոն բնակչություն՝ ուկրաինցիներ, ռուսներ, հրեաներ...Օդանավակայանից մինչ կենտրոն՝ Uber-5 դոլար: 

Եթե անկեղծ, ոչ մի հատուկ բան չեմ պատմի կենտրոնական հատվածի մասին, գեղեցիկ շենքեր, փողոցներ, սրճարաններ....չեմ կարծում, որ Օդեսսա պետք է մեկնել պատմական շենքերով հիանալու համար:

Սա էլ գործող Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան է: Զանգահարեցինք նրան ու հրավիրեցինք նկարահանումների: Հագցրել ենք հայկական շապիկ, հայկական սուրճ ենք հյուրասիրել, մի խոսքով գեղեցկուհին ավելի քան երջանիկ էր:

Արկադիան Օդեսսայի ամենահետաքրքիր թաղամասն է, որտեղ խանութներն են, լողափերը, ակումբները, հյուրանոցներ.....Այն կարելի է ասել միշտ ակտիվ է, նույնիսկ լուսադեմին:
Կենտրոնում խաղահրապարակներ են, սրճարաններ, ռեստորաններ...այսպես ասեմ՝ 3 գիշերը բավական է այստեղից հոգնելու համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը