ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2020! ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱ


1963 թվականի հոկտեմբերի 27-ին մեծ երգչի անունը կրող երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել Սայաթ-Նովայի հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան նորակառույց պողոտան։ Պողոտայի ներկայիս վերջնամասը խորհրդային տարիներին ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի կոչվել է Լերմոնտովի փողոց, որը Հայաստանի անկախացումից հետո միացվել է պողոտային՝ դառնալով նրա շարունակությունը։ Պողոտայի երկարությունը 1600 մետր է: 

Սայաթ-Նովան (Հարություն (Արութին) Սայադյան, 18-րդ դարի անվանի հայ բանաստեղծ-աշուղ է, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրը։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ-որսորդ, նովա-երգ, մեղեդի)։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հուշարձանի քանդակագործն է՝ Արա Հարությունյանը, ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան: Ձախ կողմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը. «Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։ Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։ Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։ Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար 1964 թ. Ա. Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին:

90-ականների մեր ժամադրության վայրը, երբ Հյուսիսայինը դեռ չկար, Կասկադն էլ քանդած էր: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։ Այստեղ են սովորել Առնո Բաբաջանյանը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանը, Լուսինե Զաքարյանը և շատ այլ անվանի դեմքեր: Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ։ Կոմիտասի հուշարձանը տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան: Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը սառը թեյերի 4 համ է ներկայացնում: Դեղձ, լիմոն, ազնվամորի, սև հաղարջ: Ես դեղձի համն եմ սիրում, այ այսպիսի հատուկ շեյքեր էլ ունեմ միշտ սառը թեյն ինձ հետ պահելու համար: Թեյերը կարող եք գնտել բառացիորեն ամենուր ու վայելել սպասվող ամառվա տապին: 

Եթե Սայաթ-Նովայի պողոտան սկսենք Ֆրանսիական հրապարակից, առաջինը, որ աչք է զարնում իհարկե Արամ Խաչատրյանի հուշարձանն է, որը գտնվում է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ներառված, ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1999 թվականի հուլիսի 31-ին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը