ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ "ինքնամեկուսացումն" ավելի հաճելի է


Ի սկզբանե, ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ սեղանները հենց բավական հեռու էին միմյանցից դրված: Մի քանի տարի այս վայրը հենց զույգերի կողմից էր շատ սիրված, քանի որ կողքի սեղանի զույգին, ուզես էլ չես կարող տեսնել. խանդելու թեմա չկա, համ կարաս արխային կռվես, համ բարիշես: Ավելի ուշ երբ բացվեց արդեն մանկական հատվածը, ԷԼ ԳԱՐԴԵՆԸ դարձավ ավելի ընտանեկան, ընկերական ու գործնական վայր: Ծննդյան ու հարսանյաց տոներ, ընտանեկան ու ռոմանտիկ հանդիպումներ, շատ մարդկանց գիտեմ, ովքեր գալիս են այստեղ իրենց լափթոփով ու ժամերով աշխատում ու ստեղծագործում են: 

Թարմ օդ, բնություն, գետակի ձայն, փոքրիկ ջրվեժներ, հետաքրքիր արտ-օբյեկտներ: Խոհանոցը շատ հարուստ է, բայց խոհանոցից չեմ խոսա, դիետայի եմ, որ սկսեմ խորովածի սեթի կամ սուշիի մասին գրել, հաստատ չեմ դիմանա ու առաքում կպատվիրեմ հենց իրենցից:

Մենք երեկոյան ժամերին ենք սիրում այստեղ գալ, մինչ 02.00-ը գործում է: Նախ ֆոտոներից էլ կտեսնեք, որ երեկոյան ժամին ավելի գեղեցիկ է, իրոք հանգստանում ես, չես ուզում նորից հետ գալ քաղաքի կենտրոն ու տուգանվել դիմակ չկրելու համար...չնայած այստեղ էլ պահպանվում են ներկայումս գործող բոլոր պարտադիր քայլերը. ջերմաչափում, ախտահանում, դիմակի կրում մուտքի մոտ, անձնակազմի համապատասխան դրես/կոդ:

 Համեցեք, կարծում եմ Ձեզ դուր կգա, եթե ինքներդ էլ հոգնած լինեք, մի մտածեք, աղջիկներն ու երեխաները այստեղ զբոսնող նապաստակների ու բադիկների հետ լեզու կգտնեն: Սեղան ամրագրելուց հետևեք խորհրդիս. փոքր ջրվեժի մոտ, մեծ լուսավոր լամպաների մոտ, եթե բարձրությունից չեք վախենում՝ ծառի վրա:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը