ԱԿՑԵՆՏ ծորակների և ցնցուղների մասնագիտացված ցուցասրահը Հայաստանում


Այսօր Հայաստանում շատ առաջարկներ կան, թե որտեղից կարելի է գնել ծորակ կամ ցնցուղ։ Վատ որակի ծորակ կամ ցնցուղ կարելի է գտնել ամեն քայլափոխին, ցանկացած շինանյութի շուկայում, գնային տարբերակները շատ բազմազան են։ Լավ որակի ծորակ գնելու համար էլ պետք է ընտրեք հայտնի եվրոպական բրենդերի արտադրանքը։

ծորակների և ցնցուղների եռահարկ ցուցասրահը անակնկալ բացահայտում է այս առումով։ Այստեղ ներկայացված են շատ հետաքրքիր ու որակյալ մոդելներ զարմանքի աստիճանի հասցնող հասանելի գներով։ Գները հասանելի են բոլորի գրպանին։ Մոդելները երկար կծառայեն, բայց միևույն ժամանակ դուք բավականին գումար կխնայեք։
Իսկ ինչի հաշվին է հնարավոր առաջարկել այս հասանելի գինը: Այստեղ ներկայացված ապրանքանիշների մոդելներում օգտագործվում են գերմանական և իսպանական ընկերությունների կերամիկական քարտրիջ և  դետալներ։ Իսկ ահա արտադրական պրոցեսն իրականացվում է Չինաստանում, հենց սրա շնորհիվ էլ արտադրանքի որակը նույն է ինչ հայտնի եվրոպական բրենդերինը իսկ գները շատ ավելի հասանելի։ Ի դեպ ծորակերը հնարավոր է բացել ու փակել ավելի քան 500 000 անգամ։ Մի խորհուրդ էլ, ծորակ ընտրելիս ուշադրություն դարձրեք քաշին, որքան ծանր է, այնքան ավելի որակյալ է։ Նշենք, որ այսօր արդեն համագործակցում է «Թումո Դիլիջանի», մի շարք այլ հյուրանոցների ռեստորանների, գեղեցկության սրահների հետ։ Վերջին նախագիծը «ԲԵՍՏ ՎԵՍՏԵՌՆ ՓԼԱՍ ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի հետ էր։ 

Սրահում ներկայացված են ավելի քան 1000-ից ավել ծորակների, ցնցուղների եվ աքսեսուարների առանձնահատուկ մոդելներ Ձեր բնակարանի համար։ Ռեստորանների, հյուրանոցների, բիզնես կենտրոնների համար գործում են հատուկ կորպորատիվ առաջարկներ։ Եռահարկ ցուցասրահի ինտերիերը ձևավորված է հատուկ այնպես, որ հաճախորդներն արագ ու ճիշտ կողմնորոշվեն ընտրության հարցում, հենց տեղում ստուգեն արտադրանքի որակը և, ի վերջո գտնեն հենց իրենց տան ինտերիերին համահունչ մոդելը: Միացեք սրահի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որպեսզի տեղեկացված լինեք սրահում պարբերաբար ընթացող ակցիաներին, զեղչերին և անակնկալներին: Այ հենց այս շրջանում սրահում գործում է մինչև 25 % զեղչված գնային ակցիա  և ապրանքանիշերի ծորակ և ցնցուղ գնելու դեպքում: Ամեն շաբաթ սրահում գործելու է ՀԱՏՈՒԿ ԳԻՆ ակցիան՝ նշված մոդելների համար։

թե Դուք հիմա վերանորոգում եք Ձեր բնակարանը, կամ գնել եք բնակարան և ցանկանում եք փոխել սանհանգույցը, խորհուրդ ենք տալիս այցելե սրահ: Նախ տեսականին շատ մեծ է, մասնագետները Ձեր կօգնեն ճիշտ ընտրություն կատարել, որքան շատ են գնումները, այնքան ավելի մատչելի է դառնում այն, գործում է նաև հենց տեղում ձևակերպվող ապառիկ վաճառք։ Կարող եք վճարում կատարել Idram-ով և ստանալ քեշբեք։ Այստեղից գնումներ կատարելով դուք իհարկե կունենանք նաև երաշխիք ձեռք բերված մոդելի համար: Շատ հարմար է նաև օնլայն գնումների տարբերակը, կարծում եմ այսօր առցանց գնումներն ավելի հեշտացնում են մեր առօրյան և իհարկե գործում է նաև համակարգերի տեղադրման ծառայություն, ինչն ավելի կհեշտացնի Ձեր գործը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը