ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ


Ողջույն ես Ձեր անձնական գիդն եմ՝ ԿամոԲլոգը և այսօր ինձ հետ միասին նորովի եք բացահայտելու քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը: Ներկայացնելու եմ պատմամշակութային, ժամանցային ու պարզապես հետաքրքիր անկյունները, ու եթե հյուրեր ունենաք արտերկրից, հենց այս ուղեցույցով կարող եք զբոսնել Թումանյանով: Իհարկե վերջին երկու ամիսների ընթացքում շատ սրահներ չեն գործում, ինչի արդյունքում սիրված փողոցը մեր նկարներում մի փոքր մոխրագույն տեսք ունի, բայց արդեն մայիսի 4-ից Թումանյան փողոց

Վերջին կիրակին է, որ փողոցը գրեթե դատարկ է: Արդեն վաղվանից չեն գործում սահմանափակումները, որոշ սրահներ այսօր արդեն իսկ պատրաստվում էին բացել իրենց դռները, ես էլ՝ բնակվելով այս հատվածում, պատրաստեցի իմ սիրած դառը սուրճը և Թումանյան փողոցի հակառակ ծայրից սկսեցի նորովի բացահայտել անվանի հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվիրն անվանված փողոցը: Նշեմ, որ բառացիորեն յուրաքանչյուր սրահ, ժամանցավայր կամ անկյուն հնարավոր չէ ներկայացնել այս փողոցում, այն բավական երկար է՝ 1 400 մետր: Ես ընտրել եմ այն վայրերը, որտեղ ինքս լինում եմ ու խորհուրդ եմ տալիս Ձեզ: Չեմ տեղադրում ոչ մի հղում, հեռախոսահամար, քանի որ այս շարքը բացարձակ կոմերցիոն չէ, այն ամենն ինչ կարդում եք ու վայրերը, որոնք ես ներկայացնում եմ, նկարահանվել են առանց պայմանավորվածության և ոչ գովազդային հիմունքներով: Նպատակն իրոք քաղաքի ներկայացումն է, այլ ոչ թե գովազդը:

Տասնիններորդ դարում ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը կոչվել է Դոկտորսկայա (Բժշկական), քսաներորդ դարի սկզբին՝ Ալավերդյան, ապա Լենինի փողոց, իսկ 1961թ.-ից արդեն Թումանյան փողոց: Թումանյան փողոցում են գտնվել Գեթսեմանի մատուռը, Սբ. Անանիա առաքյալի անապատի մատուռը, Պողոս-Պետրոս եկեղեցին, նաև Սուրբ Գայանեի օրիորդաց կրթարանը, Սողոմոնյանի գինու և կոնյակի գործարանը, 1880-ականներին Վ. Պապաջանյանի կողմից լույս տեսնող «Պսակ» թերթի խմբագրությունը, Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցը և քաղաքային ԶԱԳՍ-ը։ Փողոցը կառուցապատված է եղել սեփական և եկամտաբեր տներով, որոնց մեջ կային խանութներ։ Թումանյան 1 հասցեն իրականում Խանջյան փողոցի հատման վայրում է, ես պարզապես հակառակ կողմից եմ սկսում, քանի որ այն ավելի ակտիվ է: Եթե ուշադիր եք ու դուք էլ Ձեր սուրճն եք պատրաստել, ուրեմն գնացինք....

Սարյանից մինչ Խանջյան ձգվող փողոցը սկսվում եմ լեգենդար Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանով: Ասեմ, որ հիմա փակ են բոլոր թանգարանները, սրահների մեծ մասը, այդ պատճառով նկարահանումներ մենք միայն դրսից ենք կարողացել իրականացնել: Առաջիկայում կփորձենք ներկայացնել պատմամշակութային կենտրոնները ներսից ևս: 1953 թվականի ապրիլին Թումանյան փողոցի սկզբնամասում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվել է Հովհաննես Թումանյանի թանգարանը, որի 54 աստիճանները խորհրդանշում են Թումանյանի ապրած տարիները։ Թանգարանում պահվում է ավելի քան 18.000 ցուցանմուշ։ Առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Առաջին հարկում է գտնվում նաև Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակ սենյակը։ 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը