Նորքի շատրվանները, ամենամեծ լողավազանը, ամենամեծ ձիարձանը


Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։ Իհարկե Դուք հասկանում եք, որ անհնար է մեկ փոստում ներկայացնել ողջ շրջանը: Ես առանձնացրել եմ միայն առաջին երկու զանգվածների ամենահետաքրքիր անկյունները:

Բնակվել եմ 2-րդ զանգվածում, մոտ 25 տարի, բայց փոքրուց հասկանում էի, որ պետք է կենտրոնում ապրել, չնայած, որ մայրս համոզում էր թե այստեղ օդն ավելի մաքուր է: Երբ սկսեցի գումար վաստակել, մոտ 13 տարեկանից, ամեն օր տրոլեյբուսով կենտրոն էի իջնում, ու պատկերացնում, թե ինչպես եմ մետրոների հարակից հատվածներում սովորելու, աշխատելու ու անցկացնելու ժամանցս: Հետո վաճառեցի բնակարանս և տեղափոխվեցի Մաշտոցի պողոտա: Հենց այդ ժամանակ հասկացա, որ սա այն չէր, ինչի համար պետք էր պայքարել: Իրական երազանքները պետք է լինել գրեթե անհասանելի, եթե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել:

Ամենահանգիստ վայրը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է, որը գտնվում է համայնքի 1-ին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքում: Այգին անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով 2015-ին։ 

Գայի հուշարձանը գտնվում է Նանսենի անվան այգում: Ես առաջին անգամ էի այստեղ ու Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն ինձ համար իսկական բացահայտում էր: Ճարտարապետն է Ալբերտ Սոխիկյանը: Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի բևեռախույզ է եղել, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել է Նանսենյան անձնագրեր։ Նա մինչև իր մահը զբաղվել է փախստականների հարցով, որից հետո Լիգան ստեղծել է Նանսենի միջազգային ակադեմիան Լիլլեհամերում և շարունակել է Նանսենի գործունեությունը։ 1938 թվականին կազմակերպությունը պարգևատրվել է Նոբելյան մրցանակով։

Հենց այստեղ իմ սիրտը կոտրվեց: Սա իմ մանկության կինոթատրոնն է, որը փաստորեն այսօր փլատակ է: Ամբողջ գումարս ծախսում էի ամեն օր այստեղ գալով ու հնդկական ֆիլմեր դիտելով: 80-90-ականների հնդկական ֆիլմերի մեծ գիտակ եմ: Կային ֆիլմեր, որ 6-7 անգամ էի դիտում, նույնիսկ չգիտեմ, թե որտեղից էր սկսվել հնդկական կինոյի հանդեպ ֆանատիզմը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը