ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ


Պատկերացրեք ունեք հյուր արտերկրից ու փորձում եք ներկայացնել նրան Երևանը: Գառնի-Գեղարդ գնացիք, Սևանում ձուկ հյուրասիրեցիք....մեկ ա երեկոյան պետք ա ինչ-որ կերպ զբաղեցնել հյուրին Երևանում: Ես ներկայացնում եմ Երևանը՝ ըստ գլխավոր փողոցների ու առաջարկում եմ Ձեր հյուրերին, կամ ինչու չէ հենց Ձեզ, ծանոթանալ տվյալ փողոցում գտնվող թանգարաններին, ցուցասրահներին, ռեստորաններին, խանութ-սրահներին` այսպես ասած իմ ոճով, իմ աչքերով ու փորձով: Եթե շարքը հետաքրքիր ստացվի, իսկ դա պարզ կլինի Ձեր քոմենթներից, այն շարունակական կլինի, և միգուցե նաև կհայտնվի անգլերեն տարբերակով: Նշեմ նաև, որ ամռան ընթացքում բացվում և փակվում են նոր ժամանցավայրեր ու սրահներ, այնպես որ այս ցանկը հնարավոր է արդեն հաջորդ տարի ակտուալ չլինի: Ի դեպ այս շարքը բացարձակ գովազդային չէ, այն ամբողջությամբ ոչ կոմերցիոն է, ուստի տեքստը գրված է առանց համաձայնության, այնպես ինչպես ինքս եմ տեսնում, զգում եմ ու ցանկանում եմ ներկայացնել: Նաև հասկանում եք, որ հնարավոր չէ բառացիորեն ամեն սրահ, սրճարան ու խանութ ներկայացնել, ես ընտրում եմ լավագույնները, այն վայրերը, որտեղ ինքս եմ սիրում այցելել, կարող եմ խորհուրդ տալ: Եվ այսպես, առաջին փողոցը ԱՐԱՄԻ փողոցն է, այն հիմա ամենասիրված փողոցներից է ու այժմ միասին սկսում ենք յուրահատուկ տուր ԱՐԱՄԻ փողոցով` ԿամոԲլոգի հետ միասին:

Արամի փողոցի լայնությունն ի սկզբանե 10 մետր է եղել, այն հիմնվել է 1837թ.-ին, Երևանի ամենահին փողոցներից է: Նախկինում այն կոչվել է Ցարսկայա, Արամ Մանուկյան և Սպանդարյան փողոց: Երբ Գորբաչովի կառավարման շրջանում սկսվեց կոոպերատիվ շարժումը, Արամի փողոցի սկզբնամասում բացվեցին Երևանի առաջին կոոպերատիվ խանութները։ 

Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։ Քանի որ ես նախատեսում եմ առանձին փոստ նվիրված Վերնիսաժի հարակից տարածքին, Արամի փողոցի շարքը ես կսկսեմ Արամի 1 հասցեով, որտեղ տեղակայված է....

Այո, Հայաստանի ազգային պատկերասրահի հասցեն Արամի 1 է: Այն երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլոն, Ռոդենը, Ռուբենսը, Կանդինսկին, Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք: Ինչպես գիտեք, նախորդ ամսին այստեղ մեկնարկվել էր «Դալի և Պիկասո» երկար սպասված ցուցահանդեսը, սակայն սահմանափակումների պատճառով այն բացառիորեն մի քանի օր ցուցադրվեց: Դեռ չկա ինֆորմացիա այն մասին, թե արդյոք «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կշարունակվի ցուցադրվել, մայիսին կամ գուցե հունիսին: Տեղեկությունների համար կարող եք հետևել պատկերասրահի կայքին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը