ՋԻՎԱՆ հայ-ռուսական ռեստորանի բացման շնորհանդեսը Ամիրյան 2 հասցեում


Մեր տնտեսությունը հատկապես այսօր կարիք ունի ամրապնդման, նոր աշխատատեղերի ստեղծման և վստահելի ապագա խոստացող նոր ներդրումների: Ամիրյան 2 հասցեում՝ հենց Հանրապետության հրապարակի հարևանությամբ իր դռներն է բացել հայ-ռուսական "ՋԻՎԱՆ" ռեստորանը, որը կարծում եմ մեծ ոգևորությամբ կընդունվի՝ քանզի ընդգծում է երկու ժողովուրդների միջև պատմական կապերը, մշակույթը, բարեկամությունը: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

Ինչպես շատ կազմակերպություններ, "Ջիվան" ռեստորանն աշնանը ևս միացել էր բանակի կարիքների համար կատարվող դրամահավաքին, նաև Բեսթ Սըլուշնս փաստաբանական գրասենյակի հետ համատեղ, իրականացնում էր ակցիա՝ առաջնագիծ ուղարկելով մեր հերոսների համար առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այժմ արդեն ռեստորանը պատրաստ է իրագործել իր հիմնական առաքելությունը՝ սփյուռահայերին, տեղաբնակներին և օտարերկրացիներին ներկայացնել երկու բարեկամ պետությունների խոհանոցը, երաժշտությունը, հյուրընկալությունը, նորաբաց ՋԻՎԱՆ ռեստորանում:

Հենց Ամիրյան փողոցի սկզբնամասում՝ փողոցի աղմուկից պաշտպանված, ՋԻՎԱՆ ռեստորանը հրավիրում է գնահատելու իր խոհանոցը գործընկերների, ընկերների հետ միասին կամ ընտանեկան շրջապատում: Հատկապես նրանք, ովքեր գնահատում են բարձրակարգ սպասարկումը, հեղինակային ուտեստներն ու գերադասում են երեկոներն անցկացնել յուրահատուկ մթնոլորտում, վստահ եմ, հավանելու են ՋԻՎԱՆ ռեստորանի թե ինտերիերը, թե խոհանոցը և թե գոհ են մնալու սպասարկումից: 

Յուրաքանչյուր օր՝ 10.00-ից մինչ կեսգիշեր ռեստորանը բաց է՝ այս եղանակին իր փակ սրահներով, իսկ գարնանը հնարավոր կլինի ժամանցն անցկացնել նաև ՋԻՎԱՆԻ բացօթյա երկու գեղեցիկ հատվածներում: Գտնվելով նորաբաց HolidayInn հյուրանոցի առաջին հարկում, արդեն հաջորդ տարի ռեստորանի տնօրինությունը նաև կներկայացնի իր նոր նախագիծը հյուրանոցի 7-րդ հարկում, բայց այս մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու:

Վստահ եմ, որ ՋԻՎԱՆ ռեստորանը դառնալու է ընտանեկան երեկոների, ծննդյան և այլ առիթների, բիզնես հանդիպումների, ինչպես նաև կորպորատիվ միջոցառումների ամենասիրված վայրերից մեկը Երևանում: Առաջարկում եմ միանալ ռեստորանի թե ֆեյսբուքյան թե ինստագրամյան էջերին, որտեղ կարող եք հետևել նորություններին, ծանոթանալ մենյուին, ինչպես նաև կապ հաստատել:
Կարծում եմ մեր ֆոտո-վիդեո շարքում Դուք կկարողանաք գնահատել ինտերիերը, յուրահատուկ լուծումները, բայց իհարկե ավելի մեծ բավականություն կստանաք, երբ անձամբ այցելեք:

Երբ 2021 թ.-ին կրկին Երևանը կրկին բացի իր դռները զբոսաշրջիկների համար, կարծում եմ ՋԻՎԱՆ ռեստորանը պետք է դառնա պարտադիր այցելման նոր վայրերից մեկը քաղաքում, մանավանդ այժմ, երբ հայ-ռուսական կապերն ամրապնդվեցին առավել քան երբևէ:

Ռեստորանի փակ սրահները երկուսն են: Գլխավոր ընդարձակ սրահը նախատեսված է մոտ 100 հյուրերի, իսկ առանձնացված սրահում կարող եք նշել Ձեր տարեդարձը կամ գործնական հանդիպումներ կազմակերպել 42 հյուրերով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը