Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը


Տեղի ունեցավ երկար սպասված «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը: Գայի պողոտա 16 հասցեում բացված այս մոլն ամենամեծն է Հայաստանում: Ռեկորդակիր շատրվան, տասնյակ սիրված բրենդերի սրահներ, Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, ամենամեծ Երևան սիթին ու սա դեռ ամենը չէ:

«Մեգամոլ Արմենիան» Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։ Այն ընդարձակ ու լուսավոր առեւտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի եւ կրեատիվ լուծումներին։ Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս եւ իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին եւ նշանակությանը։ Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի եւ դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մոլ, ինչի արդյունքում հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին եւ առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը։ 

Ավելի քան 98.000 ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ Այն աչքի է ընկնում իր հանգիստ, միեւնույն ժամանակ հարուստ գույների համադրությամբ` սպիտակ, ոսկեգույն, դարչնագույն։ Մոլը բրենդային է եւ այնտեղ ներկայացված են տեղական եւ միջազգային շուրջ 100 բրենդեր, որոնք ավելի հաճելի կդարձնեն հաճախորդների գնումները։

Ի դեպ, մոլի բոլոր բրենդային խանութները բացված են նոր եւ ամենամեծ կոնցեպտներով։ Այցելուները կկարողանան գտնել բոլոր տարիքի եւ հետաքրքրություններին համապատասխանող խանութ- սրահներ։ Բացի խանութ-սրահներից մոլում գործելու է նաեւ Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ։ Այն ունի մեգա կայանատեղի, ինչպես նաեւ անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ։

Մոլում ներկայացված է նաեւ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը /1973թ./։ Որմնանկարը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից` Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Լինելով հայկական ոճով կառուցված մոլ` այն առավելապես կնպաստի տուրիզմի զարգացմանը եւ կդառնա զբոսաշրջիկների սիրված վայր, Հայաստանի այցեքարտերից մեկը։

ոլում գործում է Անդրկովկասում ամենամեծ խաղահրապարակը, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 9000 ք.մ.։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձեւաչափով որեւէ այլ տեղում հնարավոր չի լինի գտնել։ Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է։ Այստեղ հնարավոր կլինի վարել մինչեւ 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով։ Խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաեւ 3 հարկանի պարանների քաղաք։ Իսկ ահա 9 հարկանի լաբիրինթն իր չափսերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար։ Օլիմպիական տրամբոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների համար, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահարներ մեծահասակների համար եւ նրանց համար կփոխարինի ֆիթնեսը։

Комментарии

  1. Wynn Hotel & Casino - Mapyro
    Wynn Las Vegas 구미 출장샵 and Encore - Mapyro provides realtime driving directions, driving directions, fuel maps, 당진 출장안마 Wynn Hotel & Casino. 3131 Las 밀양 출장샵 Vegas Blvd 제천 출장안마 S, 안양 출장마사지 Las Vegas, NV

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ