5-րդ ՄԱՆԿԱՆ սրահի բացումը Կոմիտաս 15 հասցեում


ՄԱՆԿԱՆ-ի պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ Աբովյան 35/1 հասցեում գտնվող “Առևտրի Կենտրոն” Հանրախանութում բացվում է խաղալիքների խանութ: 90-ականների սկզբին մեծ դժվարությամբ էին ապրանքներ ներմուծվում արտերկրից, ուստի որոշ ժամանակ անց ընկերության հիմնադիր պարոն Վարուժան Գյուրջյանը սպառումը ընդլայնելու նպատակով որոշում է հիմնել իր սեփական ընկերությունը: 1998թ-ին հիմնվում է ՄԱՆԿԱՆ-ը և Մաշտոցի 24 հասցեում բացվում է համանուն խաղալիքների մասնագիտացված խանութ, որը ընձեռնում է անմիջականորեն ընդլայնել սպառումը արտադրող-գործընկերների հետ: Հայաստանում փափուկ խաղալիքների պահանջարկը գնալով աճում էր: Տարիների աշխատանքային փորձը, անընդհատ ինքնազարգացման ձգտումը, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելու ցանկությունը պարոն Գյուրջյանին գաղափար տվեցին բացել փափուկ խաղալիքներ արտադրելու սեփական գործարանը:

2000թ-ին իր տան հարևանությամբ ՝ Զավարյան 57/19 հասցեում ձեռք բերվեց արտադրական տարածք՝ գաղափարը իրականացնելու համար: Արտադրությունը սկսեցին մեկ կարի մեքենայով և մեկ աշխատողով: Արտադրությունն առաջնորդվում է որակ և մատչելի գներ կարգախոսով: Վարուժան Գյուրջյանը սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ ՝ փնտրելով և այցելելով խաղալիքներ արտադրող գործարաններ, ընթացքում դառնալով ավելի ինֆորմացված և ավելի զարգացնելով գիտելիքները: Զբաղված խանութով և գործարանով, 2002-ին Աբովյան 36 հասցեում բացվում է երկրորդ համանուն խանութը: Այդ ընթացքում բրենդն արդեն բավական ճանաչելի էր և խաղալիքներն օր օրի ավելի էին սիրվում:

012 թվականին Երևանում բացվում է առաջին առևտրի կենտրոնը ` ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ-ը: ՄԱՆԿԱՆ մասնագիտացված խաղալիքների խանութը դառնում է մոլի առաջին բնակիչներից մեկը:Մինչդեռ, ունենալով արդեն 3 մասնագիտացված խաղալիքների խանութներ, արտադրամասը այլևս չէր համապատասխանում իր տարածքով։ Հետևաբար, պարոն Գյուրջյանը որոշում է կառուցել նոր արտադրամաս: 2016թ-ին արտադրամասը տեղափոխվում է նոր հասցե՝ Կ.Ուլնեցի 70: Նոր արտադրամասը ավելի ընդարձակ է և կոկիկ։ Այն հագեցած է վերջին տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրական պրոցեսը և ավելի արդյունավետորեն ընդլայնվել ծավալներով: Նույն հասցեի առաջին հարկում բացվում է արդեն չորրորդ խանութը:

Այժմ ՄԱՆԿԱՆ-ը առաջին և միակ ընկերությունն է Հայաստանի Հանրապետությունում, որն արտադրում է փափուկ խաղալիքներ։ Այն առաջարկում է երեխաների համար փափուկ խաղալիքների, ինտերակտիվ խաղալիքների և կրթական պաստառների լայն տեսականի: Ի դեպ՝ ՄԱՆԿԱՆ խաղալիքները նաև արտահանվում են և իրենց դիրքերն են ամրապնդրում միջազգային շուկայում:
Արտադրությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Խաղալիք ստեղծելու համար օգտագործվում են միայն լավագույն նյութերը, որոնք բացառապես մաքուր են և հատուկ ստեղծված են խաղալիքների արտադրության համար, խաղալիքների՝ ում երեխաները կանվանեն ԸՆԿԵՐ: Բոլոր խաղալիքների որակի անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը