ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ


Սիրելի հետևորդներ, եթե բաց եք թողել, առաջարկում եմ նաև կարդալ ԱՐԱՄԻ և ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցների մասին պատմող իմ հոդվածները, դրանք մեծ արձագանք են ստացել: Այս նախագիծը ստեղծվեց այն պահին, երբ հասկացա, որ ամռանը հանգստանալու ենք Հայաստանում: Միշտ ցանկացել եմ ներկայացնել նաև հայաստանյան տուրիզմը, ու կարծում եմ, հիմա հրաշալի առիթ է անդրադառնալու Հայաստանի քաղաքներին ու հանգստավայրերին: Երևանին նվիրված 8 հոդվածներից հետո պլանավորվում է Դիլիջանին, Սևանին, Ջերմուկին, Գյումրուն նվիրված հոդվածներ: Ի դեպ ինձ հարկավոր է պրոֆեսիոնալ գիդ, ով մեզ հետ կշրջի բոլոր քաղաքներով ու մեր հոդվածներն ավելի հետաքրքիր կդարձնի, քանի որ Երևանը ինքս շատ լավ կարող եմ ներկայացնել, բայց արդեն մյուս քաղաքներին ու շրջաններին ծանոթ չեմ: Եթե կարծում եք, որ կարող եք օգտակար լինել, դիմեք ինձ: Իհարկե գործնական հիմունքով, էս դարում ամեն կատարած աշխատանքի համար պետք է վճար պահանջել, հիշեք, անցան էն ընկերական, ծանոթով ու հավեսի համար տարիները: 

Շնորհակալություն մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը, որը այս շարքի հովանավորն է: Շարքն ամբողջությամբ ոչ կոմերցիոն է, սակայն այն ավելի հետաքրքիր դարձնելու համար մեզ ամեն դեպքում գործընկեր էր հարկավոր, ու ուրախ ենք, որ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ դուր եկավ մեր հոդվածների շարքը: Իրոք ներկայացնել հինավուրց քաղաքը առաջին ու համեղ հայկական սուրճի հետ միասին՝ կրկնակի հաճույք է:

Երբ 13 տարեկանում առաջին անգամ ինքս կենտրոն իջա (այն ժամանակ Նոր Նորքում էի բնակվում), սկսեցի բացահայտել Երևանի փողոցները: Առաջինը հենց Աբովյան փողոցն էր, քանի որ տրոլեյբուսի վերջին կանգառը "Շրջանայինում" էր: Այս փողոցն ինձ համար սկսվում էր "Կուկուռուզնիկով"՝ Երիտարդական պալատով: ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել էին բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից:

 Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Մարտին Զաքարյան և Հրաչյա Պողոսյան: 1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։ Շենքում գործում էր դահլիճ, որն ուներ 1000 նստատեղ իսկ ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան, որը Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում: Բարում տեղադրված էր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն» քանդակը: Պալատը զարդարում էին Արմինե Կալենցի՝ Հայաստանը պատկերող որմնանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, 

Զորիկ Ստեփանյանի պատրաստած Հայաստանի փայտե քարտեզը: 80/90-ականների երիտասարդները կհիշեն անկասկած այստեղի դիսկոտեկը, դե այն ժամանակ դիսկոտեկ էր կոչվում հենց: Ես չեմ եղել, քանի որ փոքր էի, ինձ ներս չէին թողնում: 2005թ.-ին պալատը քանդվեց:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը