Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում


Քաղաքակիրթ աշխարհում մերչընդայզնինգը բիզնեսի հաջողության կարևորագույն գրավականներից է, քանի որ հնարավորություն է տալիս ապրանքի կամ ծառայության մարքեթինգային «պլանավորում ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ քանակությամբ և ճիշտ գնով»:

որպես վարպետության դասեր, թրեյնինգներ և այլ ուսուցողական դասընթացներ կազմակերպող և իրականացող մասնագիտացված կազմակերպություն հրավիրել էր ոլորտի առաջատար և հայտնի մասնագետ Լիլիթ Շաքարյանին ներկայացնելու և կիսելու իր փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները Հայաստանյան առևտրային շուկայի (բրենդային բուտիկների ներկայացուցիչներ, Երևանի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչներ) ներկայացուցիչների հետ:

Մասնագիտացված դասընթացը հնարավորություններ են ընձեռում մասնակիցներին հասկանալ սպառողական վարքագծի առանձնահատկությունները, վերլուծել մերչընդայզինգային քաղաքականության կիրառման առավելություններն ու կազմակերպման կանոնները, քննարկել տեղական շուկայում մերչընդայզինգի իրականացման հետ կապված բացթողումներն ու թերությունները՝ դրանով իսկ նպաստելով մասնակիցների համար սեփական բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ հմտությունների ձեռք բերմանը: 

Լիլիթ Շաքարյանը սեմինար/քննարկումը վարեց ինտեռակտիվ մեթոդներով՝ PPT պրեզենտացիա, համապատասխան վիդեոհոլովակների դիտմամբ, պրակտիկ խաղի կազմակերպմամբ, որը հետագայում կստանա շարունակական բնույթ թրեյնինգների ֆորմատով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը