առանց շաքարի հայկական հյութեր


Ամռանը հատկապես թարմ քամած առանց շաքարի հյութերը մեզ փոխանցում են իրենց լավագույն հատկանիշները՝ թարմ են ու ապահովում են առողջարար էներգիա։ Հատկապես հիմա, երբ բժիշկները բոլորիս խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին և կիրառել այնպիսի սնունդ, որը կնպաստի իմունիտետի բարձրացմանը, խորհուրդ եմ տալիս կիրառել հյութերը ամեն օր, հենց իմունիտետի բարձրացման նպատակով։  հյութերը պատրաստված են Հայաստանում սառը մամլման եղանակով, չեն պարունակում շաքար, ավելի քան բնական են, համեղ են և առողջարար: Թարմ քամած հյութերը օգնում են օրգանիզմից դուրս հանել կուտակված շլակներն ու տոքսինները, ինչն էլ անուղղակիորեն նպաստում է լավ տրամադրությանը, հիշողության լավացմանն և նաև քաշի նվազեցմանը։

Խնձորի, դեղձի, չիչխանի, նռան, հոնի, բալի, ծիրանի և սերկևիլի...մոռացա լոլիկի հյութը, որը ևս շատ համեղ էր, իսկ Դուք որ համն եք նախընտրում: Տեսականուն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ : Հիշեք, որ ամեն օր Մենք պետք է ընդունենք վիտամինների և հեղուկի օրական անհրաժեշտ չափաբաժինը՝ ինչը կարելի է հենց համակարգել AMARE հյութերով: Հյութերը ներկայացված են 250մլ և 750մլ տարբերակներով, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, աշխատավայրում, մարզասրահում, լողավազանում, հանրային վայրերում: Փնտրեք մոտակա խանութներում և լավագույն սուպերմարկետներում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը