սրճային կոկտեյլ և սառը լուծվող թեյեր Ռոյալ Արմենիայից


Արմենիան առաջարկում է ամռանը զովանալ իր լուծվող սառը թեյերով, լուծվող սուբլիմացված սուրճերով և սրճային ըմպելիքներով, իսկ ամառային երեկոներն ավելի յուրահատուկ դարձնելու համար ներկայացնում է ֆիրմային բացառիկ կոկտեյլը , որը ստեղծվել է բարիստա Դավիթ Փանոսյանի հետ համատեղ: Այն կարող եք հեշտությամբ պատրաստել ինքներդ, իսկ առաջիկայում պատվիրել նաև Երևանի լավագույն ժամանցավայրերում:

Ողջ տարի մենք արթնանում ենք ու սկսում ենք աշխատել Ռոյալ Արմենիայի մեկ գավաթ սուրճով, իսկ այ ամռանը Ռոյալ Արմենիան առաջարկում է զովանալ իր լուծվող սառը թեյերի, լուծվող սառը սուրճերի և սրճային ըմպելիքների միջոցով: Համագործակցելով բարիստա Դավիթ Փանոսյանի հետ՝ Ռոյալ Արմենիան ներկայացնում է իր նոր՝ էքսկլյուզիվ սառը սրճային կոկտեյլը, որն ունի պատրաստման դյուրին բաղադրատոմս:

 Այս կոկտեյլը, որի հոլովակը Դուք հիմա դիտում եք, հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ Ձեր ընկերական միջավայրում: Ռոյալ Արմենիայի լուծվող սուրճերով կարող եք նայև պատրաստել հայերի կողմից այդքան սիրված պաղպաղակով սառը սրճային կոկտեյլը (գլյասե): Նշեմ նաև, որ Ռոյալ Արմենիան թողարկում է լուծվող սուբլիմացված սուրճերի երկու տարբերակ՝ Royal Armenia Premium-ը և Royal Armenia Gold-ը, ինչպես նաև լուծվող սճային ըմպելիքների, բոլորին հայտնի ''Բու''-երի, երեք տարբերակ՝ Փափուկ, Կլասիկ և Թունդ:

Ամառային զովացուցիչ անակնկալներից է նաև Ռոյալ Արմենիայի լուծվող սառը թեյերի շարքը, որը կարող եք ձեռք բերել բոլոր վաճառակետերում և սրահներում: Սառը թեյերը 4 համի են՝ դեղձի, ազնվամորու, սև հաղարջի և կիտրոնի: Դրանք շատ հարմար են փաթեթավորված, հարմար են պատրաստելու համար ու իրոք շատ համեղ են: Հովացեք ամռանը Ռոյալ Արմենիայի սառը թեյերով և սրճային կոկտեյլներով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը