Քարճիգա, կլուբնիկավ ու գյավալավ! Ինչպես Նելլին և Ռաֆֆին իրենց ամառանոցում ստացան ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ


Կյարմուր տախտեղի սալաթ, քարճիգա մարինադ, կլուբնիկավ ու սերկևիլավ....ես էլ մի կերպ սովորեցի, պարզվումա Արցախի լեզուն էդքան էլ հեշտ չի, ինչքան թվումա: Այս պատմությունը երևանաբնակ ամուսիններ Նելլիի ու Ռաֆֆի մասին է, ովքեր իրենց առանձնատանը աշխատանքի հրավիրելով արցախցի կանանց՝ սկսել են ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ պահածոների արտադրություն, սեփական ձեռքերով ու ուժերով: Մոտիվացնող ու հուսառատ պատմություն այն մասին, թե ինչպես են հայերը նույնիսկ ամենադժվար պահին սատարում միմյանց: Հավանելու դեպքում, ուրախ կլինեմ, եթե կիսվեք իմ նոր հոդվածով:

Դրսում ցույցեր են, փողոցները փակում են, ֆեյսբուքում խառնաշփոթ է, ապագան դեռ անհասկանալի...փորձելով ցրել ինձ անելանելի թվացող իրավիճակից՝ հյուրընկալվեցի Նելլիի և Ռաֆֆիի ամառանոցում՝ հատուկ առաքելությամբ: Այս զույգին հաճախ եք նկատել ինտերնետային կայքերում, Նելլիին երգչուհու դերում, Ռաֆֆին էլ ԱՐԱՐԱՏ ֆուտբոլային թիմի մարզիչն է: Նրանց երկու դստրերն էլ մասնակցում են բոլոր մանկական համերգներին, ցուցադրություններին, հեռուստածրագրերին, ափսոս նկարահանման ընթացքում տանը չէին: Այսօր սակայն ներկայացնելու եմ Ձեզ Նելլի-Ռաֆֆի զույգին, որպես ամուսիններ, ովքեր պատերազմական ամիսներին զարմացրեցին իրենց ընկերներին հայի եզակի տեսակով, մարդասիրությամբ ու նաև աշխատասիրությամբ:

Պատերազմի հենց առաջին օրերից Նելլին ակտիվորեն զբաղվում էր Արցախից եկած ընտանիքների տեղաբաշխմամբ և սննդով: Մոտ 300 ընտանիք, շնորհիվ Նելլիի ընկերների և պարզապես երևանցիների, ունեցան կացարան, ամենօրյա սնունդ, իսկ մի քանի կանայք էլ աշխատանքի տեղավորվեցին իրենց մասնագիտությամբ. գեղեցկության սրահներում, դեղատներում, խանութ-սրահներում: Հիշում եմ՝ հետևելով Նելլիին, նույնիսկ գրում էի նրան՝ Նելլի ինչպե՞ս ես հասցնում, չէ, որ ինքդ երկու երեխա ունես, հեշտ գործ չէ: Հադրութից, Շուշիից և Ստեփանակերտից տեղափոխված մոտ 300 ընտանիքներում շատ էին կանայք, ովքեր առանձնանում էին համեղ ու հատուկ արցախյան բաղադրատոմսերով պատրաստվող ուտեստների պատրաստմամբ: 

Հենց այստեղից էլ նելլիի մոտ առաջացավ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԸ պահածոների արտադրության գաղափարը: Արդեն իր ամուսնու՝ Ռաֆֆիի հետ միասին, իրենց ամառանոցում ստեղծեցին հարմար պայմաններ աշխատանքի համար և հրավիրեցին մի քանի արցախցի կանանց իրենց մոտ աշխատելու: Տրանսպորտային բոլոր հարցերը լուծելով (Նելլին և Ռաֆֆին անձամբ են ամեն օր աշխատանքի բերում ու ուղեկցում տուն կանանց), մի քանի արցախցի կանայք ունեցան ամենօրյա աշխատանք և իրենց հատուկ բաղադրատոմսերով սկսեցին պահածոներ փակել: Ի դեպ կանանցից երկուսը աշխատել են հենց Արցախի պահածոների գործարանում ու հենց այդ է պատճառը, որ այս պահածոներում զգացվում է իսկական Արցախի համն ու հոտը: Կանանց մեծ մածը 3-6 երեխաներ ունեն, ու փաստացի այժմ հենց նրանք են իրենց օրավարձով պահում ընտանիքը:

Հաջորդ քայլը բրենդի օրինականացումն էր ու սանտիտարական բոլոր նորմերի պահպանումը, քանի որ արդեն իսկ հայտնվել են մշտական գնորդներ, նույնիսկ ընկերություններ, որոնք մեծ քանակությամբ են պատվերներ տալիս:

ԹԹուներ, մուրաբաներ, մսային խորտիկներ...օրեկան արտադրվում է մոտ 70 բանկա պահածո, աշխատանքային ժամը 6 ժամ է, քանի որ աշխատանքը ավտոմատացված չէ և ամեն ինչ hand made է, դեռևս առկա է 22 անուն ապրանք: Գները շատ մատչելի են, կարող եք ճշտել դրանք պատվիրելու ընթացքում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը