Сообщения

Սպառողական վարք և մերչընդայզինգ բաց դաս-քննարկում

Изображение
Քաղաքակիրթ աշխարհում մերչընդայզնինգը բիզնեսի հաջողության կարևորագույն գրավականներից է, քանի որ հնարավորություն է տալիս ապրանքի կամ ծառայության մարքեթինգային «պլանավորում ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ճիշտ քանակությամբ և ճիշտ գնով»: որպես վարպետության դասեր, թրեյնինգներ և այլ ուսուցողական դասընթացներ կազմակերպող և իրականացող մասնագիտացված կազմակերպություն հրավիրել էր ոլորտի առաջատար և հայտնի մասնագետ Լիլիթ Շաքարյանին ներկայացնելու և կիսելու իր փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները Հայաստանյան առևտրային շուկայի (բրենդային բուտիկների ներկայացուցիչներ, Երևանի խոշոր սուպերմարկետների ներկայացուցիչներ) ներկայացուցիչների հետ: Մասնագիտացված դասընթացը հնարավորություններ են ընձեռում մասնակիցներին հասկանալ սպառողական վարքագծի առանձնահատկությունները, վերլուծել մերչընդայզինգային քաղաքականության կիրառման առավելություններն ու կազմակերպման կանոնները, քննարկել տեղական շուկայում մերչընդայզինգի իրականացման հետ կապված բացթողումներն ու թերությունները՝ դրանով իսկ նպաստելով մասնակիցների համար սեփական բիզն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ

Изображение
Պատկերացրեք ունեք հյուր արտերկրից ու փորձում եք ներկայացնել նրան Երևանը: Գառնի-Գեղարդ գնացիք, Սևանում ձուկ հյուրասիրեցիք....մեկ ա երեկոյան պետք ա ինչ-որ կերպ զբաղեցնել հյուրին Երևանում: Ես ներկայացնում եմ Երևանը՝ ըստ գլխավոր փողոցների ու առաջարկում եմ Ձեր հյուրերին, կամ ինչու չէ հենց Ձեզ, ծանոթանալ տվյալ փողոցում գտնվող թանգարաններին, ցուցասրահներին, ռեստորաններին, խանութ-սրահներին` այսպես ասած իմ ոճով, իմ աչքերով ու փորձով: Եթե շարքը հետաքրքիր ստացվի, իսկ դա պարզ կլինի Ձեր քոմենթներից, այն շարունակական կլինի, և միգուցե նաև կհայտնվի անգլերեն տարբերակով: Նշեմ նաև, որ ամռան ընթացքում բացվում և փակվում են նոր ժամանցավայրեր ու սրահներ, այնպես որ այս ցանկը հնարավոր է արդեն հաջորդ տարի ակտուալ չլինի: Ի դեպ այս շարքը բացարձակ գովազդային չէ, այն ամբողջությամբ ոչ կոմերցիոն է, ուստի տեքստը գրված է առանց համաձայնության, այնպես ինչպես ինքս եմ տեսնում, զգում եմ ու ցանկանում եմ ներկայացնել: Նաև հասկանում եք, որ հնարավոր չէ բառացիորեն ամեն սրահ, սրճարան ու խանութ ներկայացնել, ես ընտրում եմ լավագույնն

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2020! ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱ

Изображение
1963 թվականի հոկտեմբերի 27-ին մեծ երգչի անունը կրող երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել Սայաթ-Նովայի հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան նորակառույց պողոտան։ Պողոտայի ներկայիս վերջնամասը խորհրդային տարիներին ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի կոչվել է Լերմոնտովի փողոց, որը Հայաստանի անկախացումից հետո միացվել է պողոտային՝ դառնալով նրա շարունակությունը։ Պողոտայի երկարությունը 1600 մետր է:  Սայաթ-Նովան (Հարություն (Արութին) Սայադյան, 18-րդ դարի անվանի հայ բանաստեղծ-աշուղ է, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրը։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ-որսորդ, նովա-երգ, մեղեդի)։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր

ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ "ինքնամեկուսացումն" ավելի հաճելի է

Изображение
Ի սկզբանե, ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ սեղանները հենց բավական հեռու էին միմյանցից դրված: Մի քանի տարի այս վայրը հենց զույգերի կողմից էր շատ սիրված, քանի որ կողքի սեղանի զույգին, ուզես էլ չես կարող տեսնել. խանդելու թեմա չկա, համ կարաս արխային կռվես, համ բարիշես: Ավելի ուշ երբ բացվեց արդեն մանկական հատվածը, ԷԼ ԳԱՐԴԵՆԸ դարձավ ավելի ընտանեկան, ընկերական ու գործնական վայր: Ծննդյան ու հարսանյաց տոներ, ընտանեկան ու ռոմանտիկ հանդիպումներ, շատ մարդկանց գիտեմ, ովքեր գալիս են այստեղ իրենց լափթոփով ու ժամերով աշխատում ու ստեղծագործում են:  Թարմ օդ, բնություն, գետակի ձայն, փոքրիկ ջրվեժներ, հետաքրքիր արտ-օբյեկտներ: Խոհանոցը շատ հարուստ է, բայց խոհանոցից չեմ խոսա, դիետայի եմ, որ սկսեմ խորովածի սեթի կամ սուշիի մասին գրել, հաստատ չեմ դիմանա ու առաքում կպատվիրեմ հենց իրենցից: Մենք երեկոյան ժամերին ենք սիրում այստեղ գալ, մինչ 02.00-ը գործում է: Նախ ֆոտոներից էլ կտեսնեք, որ երեկոյան ժամին ավելի գեղեցիկ է, իրոք հանգստանում ես, չես ուզում նորից հետ գալ քաղաքի կենտրոն ու տուգանվել դիմակ չկրելու համար...չնայած այստեղ էլ պահ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

Изображение
Սիրելի հետևորդներ, եթե բաց եք թողել, առաջարկում եմ նաև կարդալ ԱՐԱՄԻ և ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցների մասին պատմող իմ հոդվածները, դրանք մեծ արձագանք են ստացել: Այս նախագիծը ստեղծվեց այն պահին, երբ հասկացա, որ ամռանը հանգստանալու ենք Հայաստանում: Միշտ ցանկացել եմ ներկայացնել նաև հայաստանյան տուրիզմը, ու կարծում եմ, հիմա հրաշալի առիթ է անդրադառնալու Հայաստանի քաղաքներին ու հանգստավայրերին: Երևանին նվիրված 8 հոդվածներից հետո պլանավորվում է Դիլիջանին, Սևանին, Ջերմուկին, Գյումրուն նվիրված հոդվածներ: Ի դեպ ինձ հարկավոր է պրոֆեսիոնալ գիդ, ով մեզ հետ կշրջի բոլոր քաղաքներով ու մեր հոդվածներն ավելի հետաքրքիր կդարձնի, քանի որ Երևանը ինքս շատ լավ կարող եմ ներկայացնել, բայց արդեն մյուս քաղաքներին ու շրջաններին ծանոթ չեմ: Եթե կարծում եք, որ կարող եք օգտակար լինել, դիմեք ինձ: Իհարկե գործնական հիմունքով, էս դարում ամեն կատարած աշխատանքի համար պետք է վճար պահանջել, հիշեք, անցան էն ընկերական, ծանոթով ու հավեսի համար տարիները:  Շնորհակալություն մեր գործընկեր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը, որը այս շարքի հովանավորն է: Շա

Նորքի շատրվանները, ամենամեծ լողավազանը, ամենամեծ ձիարձանը

Изображение
Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը՝ ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։ Իհարկե Դուք հասկանում եք, որ անհնար է մեկ փոստում ներկայացնել ողջ շրջանը: Ես առանձնացրել եմ միայն առաջին երկու զանգվածների ամենահետաքրքիր անկյունները: Բնակվել եմ 2-րդ զանգվածում, մոտ 25 տարի, բայց փոքրուց հասկանում էի, որ պետք է կենտրոնում ապրել, չնայած, որ մայրս համոզում էր թե այստեղ օդն ավելի մաքուր է: Երբ սկսեցի գումար վաստակել, մոտ 13 տարեկանից, ամեն օր տրոլեյբուսով կենտրոն էի իջնում, ու պատկերացնում, թե ինչպես եմ մետրոների հարակից հատվածներում սովորելու, աշխատելու ու անցկացնելու ժամանցս: Հետո վաճառեցի բնակարանս և տեղափոխվեցի Մաշտոցի պողոտա: Հենց այդ ժամանակ հասկացա, որ սա այն չէր, ինչի համար պետք էր պայքարել: Իրական երազանքները պետք է լինել գրեթե անհասանելի, եթե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել: Ամենահանգիստ վայրը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է, որը գտնվում է համայնքի 1-ին զան

Դիմահարդար Մերի Մարտիրոսյանը հրավիրել էր իր նորաբաց

Изображение
բաղկացած է երկու սրահներից: Բյութի զոնում կատարվում են դիմահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ կանանց և տղամարդկանաց համար, իսկ ներքնազգեստի սրահում ներկայացված են միայն կանանց համար իտալական որակյալ և նորաոճ ներքնազգեստ: Երկու սրահներն առանձին մուտքեր ունեն: Հասկանալի է, բյութի հատվածում նաև տղամարդիկ են սպասարկվելու, ինչպես տեսնում եք ֆոտոշարքում ներքնազգեստի սրահը բյութի հատվածի հետ տարբեր մուտքեր ունի, ամեն ինչ մտածված է, որպեսզի այցելուներն իրենց հանգիստ զգան: Բյութի հատվածում աշխատում են միայն տարիների փորձ ունեցող, հմուտ մասնագետներ, իհարկե հենց Մերիի գլխավորությամբ: Օգտագործվում են միայն առաջատար բրենդերի արտադրանք և աքսեսուարներ, դրանք նույնպես կարող եք տեսնել ֆոտոշարքում:  Նկարել ենք սրահները, հյուրերին, կփորձեմ ֆոտոշարքով փոխանցել տպավորություններն ու էմոցիաները: Թամանյան 2 հասցեն դա հենց Կասկադից դեպի Մաշտոցի պողոտա հատվածն է, որպեսզի ավելի հեշտ գտնեք՝  հարևանությամբ: Այցելեք գնումների, միացեք   և , կամ պարզապես կիսվեք այս հոդվածով և Դուք էլ կաջակցեք ս