Сообщения

Ժամանցային Օդեսսան Միսս Օդեսսայի հետ! Ուղեցույց ԿամոԲլոգից

Изображение
ոյալ Արմենիայի հետ միասին բացահայտելու ժամանցային Օդեսսան: Մեզ այդ հարցում օգնեց Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան: Այսպիսով, ինչով զբաղվել Օդեսսայում, հյուրանոցները, լողափերը, ակումբները, պետքական հասցեներ, վայրեր, տպավորություններ...ամեն ինչ անձնական փորձով: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, վստահ եմ հետո պետք է գալու ձեզ.... Հենց իմացանք, որ գործում է Երևան-Օդեսսա ուղիղ չվերթ միանգամից պլանավորեցինք մեր ճանապարհորդությունը: 2 ժամ 10 րոպե, երեկոյան թռիչք, արդեն 22.00-ին հյուրանոցում էինք: Հայեր ջան երբ պետք է սովորեք 15-րդ շարքից էնքան բարձր չպատմեք ձեր պատմությունները, որ առաջին շարքում նստած պարզ լսենք ամեն ինչ? Ախ Օդեսսա, Օդեսսա...մի քիչ հին բան կա չէ էս ամեն ինչի մեջ? Օդեսսան իր մեծությամբ Ուկրաինայի երրորդ քաղաքն է, մեկ միլիոն բնակչություն՝ ուկրաինցիներ, ռուսներ, հրեաներ...Օդանավակայանից մինչ կենտրոն՝ Uber-5 դոլար:  Եթե անկեղծ, ոչ մի հատուկ բան չեմ պատմի կենտրոնական հատվածի մասին, գեղեցիկ շենքեր, փողոցներ, սրճարաններ....չեմ կարծում, որ Օդեսսա պետք է մեկնել պատմական շենքերով հի

սրճային կոկտեյլ և սառը լուծվող թեյեր Ռոյալ Արմենիայից

Изображение
Արմենիան առաջարկում է ամռանը զովանալ իր լուծվող սառը թեյերով, լուծվող սուբլիմացված սուրճերով և սրճային ըմպելիքներով, իսկ ամառային երեկոներն ավելի յուրահատուկ դարձնելու համար ներկայացնում է ֆիրմային բացառիկ կոկտեյլը , որը ստեղծվել է բարիստա Դավիթ Փանոսյանի հետ համատեղ: Այն կարող եք հեշտությամբ պատրաստել ինքներդ, իսկ առաջիկայում պատվիրել նաև Երևանի լավագույն ժամանցավայրերում: Ողջ տարի մենք արթնանում ենք ու սկսում ենք աշխատել Ռոյալ Արմենիայի մեկ գավաթ սուրճով, իսկ այ ամռանը Ռոյալ Արմենիան առաջարկում է զովանալ իր լուծվող սառը թեյերի, լուծվող սառը սուրճերի և սրճային ըմպելիքների միջոցով: Համագործակցելով բարիստա Դավիթ Փանոսյանի հետ՝ Ռոյալ Արմենիան ներկայացնում է իր նոր՝ էքսկլյուզիվ սառը սրճային կոկտեյլը, որն ունի պատրաստման դյուրին բաղադրատոմս:  Այս կոկտեյլը, որի հոլովակը Դուք հիմա դիտում եք, հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ Ձեր ընկերական միջավայրում: Ռոյալ Արմենիայի լուծվող սուրճերով կարող եք նայև պատրաստել հայերի կողմից այդքան սիրված պաղպաղակով սառը սրճային կոկտեյլը (գլյասե): Նշեմ նաև

ԱՐԱՐԱՏ պանդոկի բացումը Սայաթ-Նովա 15 հասցեում

Изображение
րաշալի նոր վայր հայկական խոհանոցի սիրահարների համար: Սայաթ-Նովա 15 հասցեում բացվեց ԱՐԱՐԱՏ պանդոկը: Հրաշալի ինտերիեր, հայկական նախշազարդերով հարուստ սրահներ, բարձրակարգ սպասարկում, համեղ խոհանոց, հատուկ ուտեստներ Շեֆ-խոհարարի կողմից ու հաճելի երաժշտություն: Բացման շնորհանդեսի հյուրերի ցանկում՝ Լևոն Մալխասյան, Արա Գևորգյան, Նազենի Հովհաննիսյան, Արսեն Գրիգորյան, Սոֆի Մխեյան, մշակույթի և բիզնես ոլորտի հայտնի դեմքեր: Հրաշալի վայր է, որն առաջին իսկ րոպեներից արդեն կլանում է, սկսում ես ուշադիր զննել ինտերիերը, որը վստահվել է Design DeLuxe interior-ին: Այն իրոք շատ հարուստ է ու գեղեցիկ: Սպասքը, սպասարկումը, մթնոլորտն ամբողջությամբ համահունչ է անվանն ու ինտերիերին: Բացման երեկոն վարում էր Ժակը, իսկ երաժշտական հյուրն էր Միքայել Ոսկանյանն իր բենդով:  Մեծ սրահը հարմար էր ոչ միայն պարզապես ընկերներով այցելության, այլև ընտանեկան և այլ տոների տոնման համար, կարծում եմ ԱՐԱՐԱՏ պանդոկը կդառնա հենց տարբեր միջոցառումների անցկացման հարմար վայրերից մեկը: Շատ համեղ էր խոհանոցը՝ աղցանները, խորովածը, մսային ուտ

Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը

Изображение
Տեղի ունեցավ երկար սպասված «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը: Գայի պողոտա 16 հասցեում բացված այս մոլն ամենամեծն է Հայաստանում: Ռեկորդակիր շատրվան, տասնյակ սիրված բրենդերի սրահներ, Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, ամենամեծ Երևան սիթին ու սա դեռ ամենը չէ: «Մեգամոլ Արմենիան» Հայաստանի ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։ Այն ընդարձակ ու լուսավոր առեւտրի կենտրոն է, որտեղ հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի եւ կրեատիվ լուծումներին։ Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս եւ իրականացնելիս առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին եւ նշանակությանը։ Շենքի կառուցումն իրականություն է դարձել տեղի եւ դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես մոլ, ինչի արդյունքում հարմարեցված է մոլի միջազգային չափանիշներին եւ առավելապես ծառայելու է այցելուների հարմարավետությանը։  Ավելի քան 98.000 ք.մ. տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետնյա են։ Այն աչքի

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020! ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ

Изображение
Ողջույն ես Ձեր անձնական գիդն եմ՝ ԿամոԲլոգը և այսօր ինձ հետ միասին նորովի եք բացահայտելու քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոցը: Ներկայացնելու եմ պատմամշակութային, ժամանցային ու պարզապես հետաքրքիր անկյունները, ու եթե հյուրեր ունենաք արտերկրից, հենց այս ուղեցույցով կարող եք զբոսնել Թումանյանով: Իհարկե վերջին երկու ամիսների ընթացքում շատ սրահներ չեն գործում, ինչի արդյունքում սիրված փողոցը մեր նկարներում մի փոքր մոխրագույն տեսք ունի, բայց արդեն մայիսի 4-ից Թումանյան փողոց Վերջին կիրակին է, որ փողոցը գրեթե դատարկ է: Արդեն վաղվանից չեն գործում սահմանափակումները, որոշ սրահներ այսօր արդեն իսկ պատրաստվում էին բացել իրենց դռները, ես էլ՝ բնակվելով այս հատվածում, պատրաստեցի իմ սիրած դառը սուրճը և Թումանյան փողոցի հակառակ ծայրից սկսեցի նորովի բացահայտել անվանի հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվիրն անվանված փողոցը: Նշեմ, որ բառացիորեն յուրաքանչյուր սրահ, ժամանցավայր կամ անկյուն հնարավոր չէ ներկայացնել այս փողոցում, այն բավական երկար է՝ 1 400 մետր: Ես ընտրել եմ այն վայրերը, որտ

Սիլվա Հակոբյանի անակնալ համերգը ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկների համար

Изображение
Նկարահանումն արվել է մինչ վերջին խստացումները՝ պահելով արատակարգ դրության համար ՊԱՐՏԱԴԻՐ անվտանգության բոլոր նորմերը։ Նկարահանման ողջ ընթացքում չի խախտվել նկարահանող խմբի և ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկների միջև սոցիալական հեռավորությունը։  3D-ն անակնկալ համերգ են մատուցել ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկներին։ Այս անգամ էլ Սիլվա Հակոբյանն է ուրախացնում ծնողներից հեռու ապրող փոքրիկներին, որոնք ապրում են մեկ հարկի տակ։ Հոլովակում կտեսնեք փոքրիկների, որոնք ապրում են մեկ հարկի տակ և ամեն օր շփվում են միմյանց հետ՝ ինչպես մեկ բազմանդամ ընտանիքի անդամներ։  Նախաձեռնության նպատակը ընտանիքից հեռու ապրող փոքրիկներին մեկուսացման օրերին դրական էմոցիաներ, ժպիտներ պարգևելն է։

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ վերակառուցում են, զբոսնենք ու վերհիշենք այն

Изображение
Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ սկսվել են Օղակաձև զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 16 000 քմ տարածք: Հետո՝ մնացածը, հերթականությամբ: Ես որոշեցի Ձեզ հետ միասին զբոսնել Օղակաձև այգում՝ վիզուալ վերհիշելով, թե ինչպիսինն է այն այսօր: Ներկայումս անմխիթար վիճակում Օղակաձև այգին նոր տեսք կունենա: Մոտ 5044 քմ հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ուկրաինայի հայերի միությունը: Այստեղ պլանավորվում է նաև ժամանակակից սքեյթ-պարկ կառուցել: Արևային պանելներ կօգտագործվեն, կբարեկարգվեն կանաչ գոտիները՝ դրանց ժամանակակից լանդշաֆտային դիզայն հաղորդելով, կիրականացվի տարածքի պարագծային LED լուսավորություն։ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ 2020 իմ շարքը որոշել էի չշարունակել, սակայն այս թեման կարծում եմ աչքաթող պետք չի անել, ու այսօր ես կրկին գիդի դերում Ձեզ հետ միասին շրջելու եմ Օղակաձև այգու տարածքում: Օղակաձև